2008-ին հայրս ենթարկվել է ակնհայտ ապօրինի հետապնդման. Սերժ Սարգսյանի գործով դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
30.07.2026 | 17:32
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին դատավոր Գիվի Հովհաննիսյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո իր հոր և եղբոր նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, և ինքը եղել է նրանց փաստաբանը:

«2008-ին հայրս ենթարկվել է ակնհայտ ապօրինի հետապնդման»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը:

Նշենք, որ դատավորի հայրը՝ 2008-ին պաշտոնաթող գնդապետ Համլետ Հարությունյանը, նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Լոռու նախընտրական շտաբի համակարգողը։ Եղբայրը՝ Գագիկ Հովհաննիսյանն էլ եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։

Գագիկ Հովհաննիսյանը Մարտի 1-ի իրադարձությունների գործերով դատապարտվել է, իսկ հայրը՝ Համլետ Հովհաննիսյանը, որին մեղադրում էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, տևական ժամանակ եղել է ընդհատակում, ապա այն բանից հետո, երբ որդու նկատմամբ համաներում է կիրառվել, ընդհատակից դուրս է եկել և ներկայացել իրավապահներին։

Դատավորը հայտնեց, որ հոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Բացահայտելով վերը նշված հանգամանքները՝ դատավորն ասաց, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի իրադարձությունների գործով մեղադրյալ չէ և ինքը կարող էանաչառ լինել:
Կողմերը դատավորի անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանքներ չհայտնեցին, և դատավոր Հովհաննիսյանն ինքնաբացարկ չհայտնեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արաքս Մամուլյան