ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ընդունել է Հայաստան ժամանած ավստրիացի շուրջ 50 իրավաբանների

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունեց Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությանը՝ Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ:

Երվանդ Խունդկարյանը ողջունեց հյուրերին և հակիրճ ներկայացրեց դատական համակարգի կառուցվածքը, դատարանների կազմակերպման և գործունեության սկզբունքները, ինչպես նաև պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերին, որոնք  մասնավորապես վերաբերում էին դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի ապահովմանը, Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակին և  բողոքները վարույթ ընդունելու հիմքերին ու մեխանիզմներին:

Ավստրիացի իրավաբանների պատվիրակության նախագահ Մարիա Էլիզաբեթը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման համար՝ հույս հայտնելով, որ հետագայում ևս հարթակներ կստեղծվեն երկու երկրների իրավաբանների փոխգործակցության խորացման և փորձի փոխանակման նպատակով:

 

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն