Բելգորոդում առևտրի կենտրոնները փակ են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների ֆոնին

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդ քաղաքի և շրջանի խոշոր առևտրի կենտրոնները փակ կլինեն մինչև սեպտեմբերի 10-ի օրվա վերջը։ Այս որոշումը կայացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքի վրա զանգվածային հարձակման պատճառով։

Կասեցվել է նաև սրճարանների և ռեստորանների ամառային գոտիների աշխատանքը, գրում է Meduza-ն։

Բացի այդ՝ սեպտեմբերի 10-ին համալսարանների, քոլեջների և դպրոցների երկրորդ հերթափոխը չեղարկվում է, իսկ սեպտեմբերի 11-ին և 12-ին բոլոր ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար աշխատանքի։

«Մանկապարտեզներն անպայման կաշխատեն, բայց եթե հնարավոր լինի,  երեխաներին տանն ենք թողնում, քանի որ դուրս գալը անվտանգ չէ: Եթե դա հնարավոր չէ աշխատանքի պատճառով, ապա մանկապարտեզները կաշխատեն: Մի՛ անհանգստացեք», – ասել է Գլադկովը։

Սեպտեմբերի 10-ի առավոտյան Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդի մարզի կառավարության շենքը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից: Վնասվել են  շենքի ճակատային մասը և պատուհանները: Խոցված ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով մասնավոր տուն է հրդեհվել։ Անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով 16-ամյա մի աղջիկ վնասվածք է ստացել: Եվս մեկ անձ ոտքի շրջանում բեկորային վնասվածք է ստացել։ Վնասվել են սոցիալական և առևտրային օբյեկտներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի