Թրամփը հայտնել է Իրաքում առևանգված հայտնի փորձագետի ազատ արձակման մասին

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքում առևանգված Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովի ազատ արձակման մասին: Այս տեղեկությունը հաստատել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին, գրում է Current time-ը։

«Ուրախ եմ հայտնել, որ Լիզա Ցուրկովը՝ Փրինսթոնի ուսանողուհի, որի քույրը ԱՄՆ քաղաքացի է, հենց նոր ազատ է արձակվել «Քաթաիբ Հըզբոլլահ»-ի կողմից (Հեզբոլլահի զինյալ թև) և այժմ անվտանգ է Իրաքում ԱՄՆ դեսպանատանը՝ ամիսներ տևած խոշտանգումներից հետո։ Ես միշտ պայքարելու եմ արդարադատության համար և երբեք չեմ հանձնվի։ ՀԱՄԱՍ, ԱԶԱՏԵ՛Ք ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ՀԻՄԱ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ցուրկովն ունի Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն։ Նա ապրել և աշխատել է Միացյալ Նահանգներում։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ նա Իրաք է մեկնել ռուսական անձնագրով՝ հետազոտություններ անցկացնելու համար։ 2023 թվականի հուլիսին հայտնվել էին նրա առևանգման մասին առաջին հաղորդագրությունները։ Դրանից հետո Իսրայելի իշխանությունները հայտնել էին,  որ նա ողջ է, և ամեն ինչ անում են նրան ազատելու համար։

2025 թվականի մայիսի 25-ին հաղորդվել էր, որ Ցուրկովն ազատ կարձակվի «10 օրվա ընթացքում»՝ յոթ մարդու դիմաց։ Իսրայելական Haaretz-ը  գրել էր, որ  նա կարող է փոխանակվել «Հըզբոլլահ» խմբավորման անդամների հետ,որոնք Իսրայելում գտնվում են  ռազմագերիների կարգավիճակում։

Հավելենք, որ Ցուրկովը որպես Մերձավոր Արևելքի ուսումնասիրություններով զբաղվող հետազոտող առաջիններից էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ ու դրա ընթացքում բացահայտում և լուսաբանում էր, թե ինչպես է Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխում Ադրբեջան՝ ԼՂ-ի դեմ ագրեսիային մասնակցելու համար։ Նա նման բովանդակությամբ մի շարք հրապարակումներ ունի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի