Հաջիևն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է անցկացրել

Լուրեր

06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն այցով  ԱՄՆ-ում է։

Հաջիևը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական  Բրայան Մասթի և սենատոր Սթիվ Դեյնսի հետ: Այս մասին հայտնել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեղեկատվության համաձայն՝ ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովի ռազմավարական նշանակությունը, դրա դրական արդյունքները ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների և տարածաշրջանային խաղաղության համար։

Ադրբեջանի նախագահի օգնականը ընդգծել է 907-րդ ուղղման չեղարկման կարևորությունը և հրավիրել է խորհրդարանականներին այցելել Ադրբեջան։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, և ԱՄՆ առաջնորդների եռակողմ գագաթնաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, ստորագրել էին համատեղ հռչակագիր և նախաստորագրվել էր խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

Բացի այդ՝ Ադրբեջանի և ԱՄՆ  ղեկավարները ստորագրել էին  Բաքվի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագիր՝ երկու կողմերի միջև ռազմավարական գործընկերության խարտիա պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, Թրամփը ստորագրել էր  փաստաթուղթ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի կիրառման կասեցման մասին։

Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հույս էր հայտնել, որ Թրամփի թիմը  համապատասխան աշխատանք կկատարի ԱՄՆ Կոնգրեսի հետ՝ 907-րդ ուղղումը լիովին չեղյալ համարելու համար։

Էմմա Չոբանյան