Լեհաստանը սեպտեմբերի 11-ի կեսգիշերից ամբողջությամբ կփակի Բելառուսի հետ սահմանը

Լուրեր

04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանը սեպտեմբերի 11-ի կեսգիշերից ամբողջությամբ կփակի Բելառուսի հետ սահմանը, այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նրա խոսքով՝ դա կազդի ոչ միայն ավտոմեքենաների ստուգման անցակետերի և հետիոտնային անցումների, այլև երկաթուղու վրա, գրում է Current time-ը։

Տուսկը որոշումը բացատրել է ռուս-բելառուսական «Զապադ-2025(Արևմուտք)» զորավարժությունների մեկնարկով, որոնք սկսվում են ուրբաթ օրը և տեղի կունենան, ի թիվս այլ բաների, Լեհաստանի հետ սահմանին մոտ գտնվող տարածքներում: Նա դրանք անվանել է «ագրեսիվ» և ընդգծել, որ դա ուղղված է Սուվալկիի միջանցքի գրավմանը։

«Հետևաբար, ազգային անվտանգությունն ապահովելու համար, հինգշաբթիից ուրբաթ գիշերը մենք կփակենք սահմանները Բելառուսի հետ», -ասել է Տուսկը։

Ավելի վաղ ուկրաինացի ռազմական փորձագետները հիշեցրել էին, որ Ուկրաինա ներխուժումից առաջ Ռուսաստանը ևս զորքեր էր կուտակել սահմանին՝ Բելառուսի հետ համատեղ անցկացվող «վարժանքների» պատրվակով։

Ռուսաստանի և Բելառուսի  զորավարժությունները կանցկացվեն 2025 թվականի սեպտեմբերի 12-ից 16-ը։ Վարժանքները, ինչպես հայտարարել են Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի իշխանությունները, կկիրառեն «Միութենական պետությունը պաշտպանելու համար անհրաժեշտ մանևրներ»։ Դրանց կմասնակցի ավելի քան 13 հազար զինծառայող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի