Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարար Վահիդ Ջալալզադեին
Քաղաքականություն
09.09.2025 | 15:44
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ:
«Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իսկ փոխայցերն օգնում են առավել ընդգրկուն դարձնել երկկողմ օրակարգը՝ միաժամանակ շարունակելով ակտիվ երկխոսությունն ու սերտ համագործակցությունը»,- ՀՀ ԱԺ-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուբեն Ռուբինյանը:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները:
Վահիդ Ջալալզադեի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է մանրամասներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: