Ռուսաստանն ավիառումբով հարվածել է Դոնեցկի Յարովայա գյուղին․ զոհվել է ավելի քան 20 մարդ

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

Ռուսական զորքերն ավիառումբ են նետել Դոնեցկի մարզի Յարովայա գյուղի վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ակնհայտ  դաժան ռուսական հարված ավիառումբով Դոնեցկի մարզի Յարովայա գյուղին։ Ուղղակի մարդկանց վրա։ Սովորական քաղաքացիական անձինք։ Այն պահին, երբ կենսաթոշակներն էին վճարում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվածների թիվը 20-ից ավելի է։ Խոսքեր չկան… Ցավակցություն զոհերի բոլոր հարազատներին և ընկերներին»,- գրել է Զելենսկին տելեգրամյան իր ալիքում։

Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից նման հարվածները  չպետք է անարձագանք մնան։

«Աշխարհը չպետք է լռի։ Աշխարհը չպետք է անգործ մնա։ Միացյալ Նահանգների պատասխանն է պետք։ Եվրոպայի  պատասխանն է պետք։ G20-ին պատասխանն է պետք։ Անհրաժեշտ են ուժեղ գործողություններ, որ Ռուսաստանը դադարի մահեր բերել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Յարովայային հարված հասցնելու մասին տեղեկատվությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի