Նեպալում ցուցարարները հրկիզել են վարչապետի մասնավոր նստավայրն ու խորհրդարանի շենքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նեպալի վարչապետ Կ.Պ. Շարմա Օլին երեքշաբթի օրը հրաժարական է տվել։ Այս մասին  հայտնել է նրա օգնականը, այն բանից հետո, երբ կոռուպցիայի դեմ պայքարող ցուցարարներն անտեսել էին պարետային ժամը և բախվել ոստիկանության հետ։ Սա տեղի  է ունենում  սոցիալական ցանցերի արգելքին հաջորդած բողոքի ցույցերի ընթացքում 19 մարդու սպանությունից մեկ օր անց։

Օլիի կառավարությունը վերացրել է սոցիալական ցանցերի արգելքը, այն բանից հետո, երբ բողոքի ցույցերը վերածվել էին բռնության, որի հետևանքով 19 մարդ զոհվել էր, ավելի քան 100-ը` վիրավորվել։  Ոստիկանությունը երկուշաբթի օրը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էր  օգտագործել  խորհրդարան ներխուժելու փորձ կատարած ցուցարարների դեմ, գրում է Reuters-ը։

Այս անկարգությունները ամենամասշտաբայինն են երկրում  2008 թվականին միապետության վերացմանը հանգեցրած բողոքի ցույցերից ի վեր։

«Վարչապետը հրաժարական է տվել», – Reuters-ին ասել է Օլիի օգնական Պրակաշ Սիլվալը, մի քայլ, որը երկիրը նոր քաղաքական անորոշության մեջ է գցում։

Երեքշաբթի օրը ավելի վաղ Օլին հրավիրել էր բոլոր քաղաքական կուսակցությունների հանդիպում՝ ասելով, որ բռնությունը չի համապատասխանում ազգի շահերին։ Սակայն կառավարության որոշման դեմ բողոքի ալիքը չնվազեց։

Ցուցարարները որոշ ճանապարհների վրա անվադողեր են այրել, քարեր են նետել ոստիկանների վրա, որոնք զինված էին հատուկ միջոցներով, և հետապնդել են նրանց նեղ փողոցներով։ Հնդկաստանի և Նեպալի սահմանի մոտ գտնվող որոշ քաղաքներից հարյուրավոր մարդիկ սկսել են երթով շարժվել դեպի Կատմանդու՝ ցուցարարներին աջակցելու համար, Reuters-ին հեռախոսով ասել է ցուցարարներից մեկը։
Ականատեսները նաև ասել են, որ ցուցարարները Կատմանդուում այրում են որոշ քաղաքական գործիչների տներ, իսկ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ որոշ նախարարների ռազմական ուղղաթիռներով տեղափոխել են անվտանգ վայր։

Reuters-ը չի կարողացել անմիջապես ստուգել տեղեկատվությունը։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ ցուցարարները հրդեհել են վարչապետ Շարմա Օլիի Բալկոտում գտնվող Բհակտապուրի մասնավոր նստավայրը։ Տարածքը գտնվում է Կատմանդուից արևելք։ Ցուցարարները նաև փորձել են գրոհել Նեպալի Կոնգրեսի և Նեպալի կոմունիստական ​​կուսակցության ՝ Օլիի կուսակցության շտաբ-բնակարանները։  Հաղորդվում է նաև, որ ցուցարարները հրզիկզել են խորհրդարանի շենքը։

Նեպալի գլխավոր միջազգային օդանավակայան՝ Կատմանդուի օդանավակայան, հարավից չվերթները չեն կարողացել ժամանել մոտակա տարածքներում ցուցարարների կողմից վառված կրակի ծխի պատճառով առաջացած վատ տեսանելիության պատճառով։ Այս մասին ասել է ավիացիայի պաշտոնյա Գյանենդրա Բհուլը։

Բողոքի ցույցերի կազմակերպիչները դրանք անվանել են «Z սերնդի ցույցեր», որոնք սկսվել են երիտասարդության լայնածավալ դժգոհությունից՝ կապված կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական հնարավորությունների ընդլայնման գործողությունների բացակայության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի