Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ է կիրառել ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Երեկվանից Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) Ստամբուլի նահանգային գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է․ կուսակցության անդամները բողոքում են ընտրված ղեկավարությանը պաշտոնանկ անելու և ժամանակավոր թիմ նշանակելու՝ դատարանի որոշման դեմ։ Ոստիկանությունը շրջապատել է շենքը և փակել գրասենյակ տանող ճանապարհները, ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ  համար։

Լարվածությունը պահպանվում է վաղ առավոտից, ցուցարարները փորձում են մտնել շենք, իսկ ոստիկանությունը պատասխանում է արցունքաբեր գազով, ջրցաններով և ռետինե փամփուշտներով։ Մի քանի մարդ ձերբակալվել է, ըստ որոշ տեղեկությունների՝ կան վիրավորներ։

Ստամբուլի նահանգապետարանը երեք օրով արգելել է հանրային ցույցերը վեց շրջաններում, այդ թվում՝ Սարըյերում, որտեղ գտնվում է CHP-ի նահանգային շտաբը։ Իշխանությունները երեկվանից սահմանափակել են հիմնական սոցիալական ցանցերի և հաղորդագրությունների հավելվածների, այդ թվում՝ WhatsApp-ի, YouTube-ի, X-ի, TikTok-ի և Telegram-ի հասանելիությունը։

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Գյուրսել Թեքինը ժամանել է ոստիկանության պաշտպանության ներքո ու շենք է մտել ոստիկանության ուղեկցությամբ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել նահանգային շենքի ներսում սպասողներին ցրելու համար, ապա Թեքինին ներս է թողել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի