Ստամբուլում ոստիկանությունն արգելափակել է գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մուտքը․ բախումներ են տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Ստամբուլում ոստիկանությունը շրջապատել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության  (CHP) նահանգային գրասենյակը, քանի որ կուսակցության անդամները դիմադրել են դատարանի որոշմանը՝ պաշտոնանկ անելու գործող ղեկավարությանը և նշանակելու ժամանակավոր խորհուրդ, գրում է Bianet-ը։

Այս քայլը կատարվել է այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը սեպտեմբերի 3-ին ժամանակավոր որոշում էր կայացրել կուսակցության նահանգային խորհրդի գործունեությունը կասեցնելու մասին՝ հիմնվելով կուսակցության 2023 թվականի նահանգային համագումարի ընթացքում ընթացակարգային խախտումների և ձայների գնման մեղադրանքների վրա։

Գործը կարող է նաև ազդել կուսակցության 2023 թվականի ընդհանուր համագումարի վրա, որի ընթացքում կուսակցության ղեկավարությունը 14 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է։ Կուսակցության  ներկայիս ղեկավարությունը դատարանի որոշումները համարում է կառավարության կողմից կուսակցության ղեկավարությունը դատական ​​​​միջոցներով վերաձևավորելու փորձի մի մաս։

Ժամանակավոր արգելքի համաձայն՝ դատարանը նահանգային խորհրդի ժամանակավոր նախագահ է նշանակել Գյուրսել Թեքինին, որը CHP-ի նախկին պատգամավոր է և կապված է կուսակցության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։

Թեքինի՝  պաշտոնը ստանձնելու մասին հայտարարությունից հետո, պաշտոնից ազատված նահանգային նախագահ Օզգյուր Չելիքը նախօրեին կոչ էր  արել կուսակցության անդամներին հավաքվել նահանգային շտաբի մոտ։ «CHP-ն ժողովուրդն է. մենք կպաշտպանենք ժողովրդի տունը», – գրել է նա սոցիալական ցանցի իր էջում։

Երեկոյան ոստիկանության ստորաբաժանումները շրջապատել էին կուսակցության շտաբը։ Կուսակցության ղեկավարությունը կոչ էր արել բոլոր շրջանային մասնաճյուղերին և քաղաքացիներին հավաքվել շենքի մոտ. «Մենք մերժում ենք հոգաբարձուին։ Մենք մեր բոլոր անդամներին կանչում ենք Ստամբուլի նահանգային գրասենյակ»։

CHP-ի պատգամավոր Ալի Մահիր Բաշարըրը տեսանյութ է նկարահանել ոստիկանական պատնեշների առջև։ «Մեր ետևում, ամենուրեք հարյուրավոր ոստիկաններ են։ Մուտքն ու ելքը փակվում են։ Սա է այս դարի տեսարանը։ Ես կոչ եմ անում բոլորին՝ անկախ նրանից, թե նրանք մեզ են քվեարկել, թե ոչ, գալ այստեղ», – ասել է նա։

CHP-ի մեկ այլ պատգամավոր՝ Սուաթ Օզչաղդաշը, որը նույնպես միացել էր կուսակցության անդամներին նահանգային գրասենյակում, Halk TV-ի ուղիղ եթերում ասել է, որ «թույլ չեն տալիս մտնել կամ դուրս գալ շենքից»։

Նա հավելել է. «Մենք մերժում ենք սա։ Սա Էրդողանի գործն է, որը գործում է որպես հեղաշրջման առաջնորդ։ Ինչպե՞ս կարելի է փակել մեր նահանգային գրասենյակի մուտքը։ Մեր նախագահը զանգահարել է նահանգապետին, որը հերքել է նման հրամանը։ Բայց ոստիկանությունն այստեղ է։ Նրանք կիրառում են անարդար որոշում այն ​​ժամանակ, երբ նրանք պետք է տանը լինեին։ Դատական ​​համակարգն օգտագործվում է որպես քաղաքական զենք՝ ընդդիմությանը ահաբեկելու համար»։

Կուսակցության  գրասենյակ մուտք գործելու ճանապարհները նույնպես փակվել են, և տեղակայվել են ոստիկաններ։

Ստամբուլի նահանգապետարանը հայտարարել է մի քանի շրջաններում, այդ թվում՝ Սարըյերում, որտեղ գտնվում է CHP-ի գրասենյակը, բոլոր ցույցերի և միջոցառումների արգելքի մասին մինչև սեպտեմբերի 10-ը: Նահանգապետ Դավութ Գյուլը սոցցանցերում  զգուշացրել է, որ «դատարանի կողմից նշանակված ժամանակավոր խորհուրդը, նախագահը, գործադիր և կարգապահական հանձնաժողովները ունեն լիակատար լիազորություններ, և նրանց պարտականություններին խոչընդոտելը կհանգեցնի իրավական հետևանքների»:

Նա հավելել է. «Մարդկանց անօրինական հավաքներին և ցույցերին մասնակցելու հրավիրելը կամ կոչ անելը քրեական հանցագործություն է: Նման գործողությունները հստակորեն սպառնում են հասարակական կարգին»: Այս հայտարարությունից հետո ոստիկանությունը շրջափակել է շենքը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարդիկ հավաքվել են գրասենյակի մոտ։ Հավաքված ցուցարարների ու ոստիկանների  միջև  նախ բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը, փորձելով կանխել քաղաքացիների մուտքը  գլխավոր գրասենյակի շենք, պարբերաբար արցունքաբեր գազ է օգտագործել։

Ոստիկանության դեմ բողոքող քաղաքացիներից մեկն ասել է. «Թայիփը (նկատի ունի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ) գողացել է ձեր ապագան, ձեր երեխաների ապագան. ի՞նչ եք պաշտպանում»։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ առավոտյան տարածք նոր բարիկադներ են  բերվել։  Քաղաքացիները վանկարկում են կարգախոսներ․ «Միայնակ փրկություն չկա, կամ բոլորս միասին, կամ ոչ մեկը», «Էրդողան, հրաժարակա՛ն տուր» և «Սա միայն սկիզբն է, շարունակի՛ր պայքարը»։

Բարիկադների տեղադրման ժամանակ ոստիկանության և քաղաքացիների միջև կարճատև բախում եղել։ Հաղորդվում է, որ չնայած  առավոտյան անձրևին,  CHP-ի պատգամավորները շարունակում են  իրենց հերթապահությունը  շենքի առջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի