Անվճար տոմս եմ վերցրել ՀՖՖ-ից և տվել քաղաքացիներին. Հրաչյա Հակոբյանի խոստովանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
Բոլորը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ պատասխանելով Factor TV-ի հարցին նշեց, որ ՀՖՖ-ն իրեն անվճար Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմս է տվել։
Մեր մեկ այլ հարցին, թե ինչպես է ստացվել, որ այդ պահանջված խաղի տոմսերն իրեն անվճար են տվել, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել ՀՖՖ-ին։

Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ մանկատան սաներին, զինհաշմանդամներին հասանելիք տոմսերը ֆեդերացիան չի տվել նրանց։ «Վստահ եմ, որ նրանց տոմսերն ինձ չեն տվել»,-ասաց Հրաչյա Հակոբյանը։

Ուշագրավ էր նաև այն, որ Հրաչյա Հակոբյանը նաև հայտարարեց, որ ՀՖՖ-ից անվճար տոմսեր է վերցրել և տվել այլ քաղաքացիների, և, սա այն պարագայում, երբ շատ քաղաքացիներ օրինական ճանապարհով չեն կարողացել տոմս գնել։

«Եղել են քաղաքացիներ, որոնք ինձնից խնդրել են տոմս, ես դիմել եմ ֆեդերացիային, ֆեդերացիան ինձ տրամադրել է տոմս, տվել եմ այդ մարդկանց»,-ասաց Հրաչյա Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան