Հիացմունքը փոխարինվել է կասկածանքով․Լավրովը՝ Վաշինգտոնում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրի մասին

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի տեսնել, թե ինչպես է իրականում գործելու ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հռչակագիրը՝ նշելով, որ սկզբնական «հիացական բացականչությունները փոխարինվել են կասկածամիտ (սկեպտիկ) գնահատականներով», փոխանցում է Ռիա Նովոստին։

«Պետք է տեսնենք, թե ինչպես այն (Բաքվի և Երևանի միջև հռչակագիրը) կգործի, քանի որ բոլոր հիացական ակնարկները, որոնք հնչում էին  Վաշինգտոնում հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին, այդ բացակականչությունները  հետո փոխարինվեցին կասկածամիտ գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակվեց։ Եվ, ինչպես պարզվում է, այնտեղ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է», – ասել է Լավրովը ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ՝հավելելով․

«Որոշել էին  այն կնքել Միացյալ Նահանգների տարածքում։ Դա մեր հարևանների ինքնիշխան իրավունքն է»։

Նա նշել է, որ Բաքվի և Երևանի միջև ԱՄՆ-ում կնքված հռչակագիրը բխում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների  միջև 2020-2022 թվականների համաձայնագրերից։

«Հենց Ռուսաստանի Դաշնությունն էր նախագահ Պուտինի դեմքով, որը վճռորոշ դեր է խաղացել, այսպես կոչված Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի բռնկումից հետո… Նախագահը հասել էր համաձայնագրի, որը ստորագրեցին և՛ վարչապետ (Հայաստանի) Փաշինյանը, և՛ նախագահ (Ադրբեջանի) Ալիևը 2020 թվականի նոյեմբերին, այնուհետև տեղի ունեցան մի շարք այլ եռակողմ գագաթնաժողովներ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին համաձայնություններ տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ», – նշել է Լավրովը։

Նա նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի աշխատանքի հիմնական առաջնահերթությունները խաղաղությունն ու համագործակցությունն են։

«Մեր առաջնահերթությունները երբեք չեն փոխվել. դրանք խաղաղությունն ու համագործակցությունն են, և դրանք այսօր էլ նույնն են մնում», – ասել է ՌԴ  ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի