«Նոր ընկեր ձեռք բերեցի»․ Ռոնալդուն գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Այս մասին ինստագրամյան իր էջում գրառում է կատարել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն և հայ պատանու մասնակցությամբ տեսանյութ հրապարակել։

«Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր օրվա սիրո և աջակցության համար։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրն իր երազանքի հետևից կգնա»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվեց 5-0 հաշվով հօգուտ Պորտուգալիայի։

Խաղի մեկնարկի նախապատրաստության ժամանակ, երբ ֆուտբոլիստները երեխաների հետ մտան դաշտ, հնչեց երկու երկրների հիմները։ Ոչ ոքի աչքից չէր վրիպել երեխաներից մեկը, որը հուզվել և արտասվում էր։

ՀՖՖ սիրողական ֆուտբոլի բաժնի ղեկավար Ամալյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ տղայի անունը Ռուբեն է։

«Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին: Այս վիդեոն նկարել եմ անմիջապես հիմների կատարումից հետո, երբ երեխաներին բերեցինք հանդերձարան: Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, որոնք Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլիստների հետ դաշտ մտան:

Ֆուտբոլը միշտ է հրաշքներ գործում: Հավատացեք հրաշքներին և դրանք կկատարվեն, ինչպես եղավ Ռուբենի դեպքում։

Հ.Գ. Ուղեկցող բոլոր երեխաներն ունեն առողջական և զարգացման տարբեր խնդիրներ»,- գրել է նա։