Մարզերի դատախազություններում ամփոփվել են կայացած ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական բնույթի հանցագործության դեպքերի մասին տվյալները

Լուրեր

16.07.2026 | 15:55
Վանաձորի նախկին համայնապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան
16.07.2026 | 15:43
Քիր Սթարմերը հրաժեշտի այցով Կիև է ժամանել
16.07.2026 | 15:31
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
16.07.2026 | 15:20
Իրանը Հորմուզը «կարմիր գիծ» է համարում և զգուշացնում տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին, եթե ԱՄՆ-ն հարվածի
16.07.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը // 5 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 15:02
2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսով
16.07.2026 | 14:54
Հաջիևը կրկին հայտարարել է «ՀՀ-ի կողմից տարածքային պահանջներից» հրաժարվելու մասին՝ Սահմանադրության փոփոխությամբ կամ իրավական այլ մեխանիզմով
16.07.2026 | 14:46
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ում ընդերքօգտագործման խախտումներ է հայտնաբերել․ նյութերն ուղարկվել են քննության
16.07.2026 | 14:35
«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
16.07.2026 | 14:24
Հանցավոր խումբը, ըստ ՔԿ-ի, 538 մլն դրամ է հափշտակել և լվացել գումարները
16.07.2026 | 14:15
Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է համայնքին, շարունակելու է գործել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:11
Ուկրաինայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի հրաժարականի դեմ․ ՏԵԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:01
Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16.07.2026 | 13:53
Ուկրաինայի Ռադան Սերգեյ Կորեցկիին հաստատել է վարչապետի պաշտոնում
16.07.2026 | 13:46
5 մլրդ դրամի պարգևավճար․ ինչպես է բաժանվել գումարը գերատեսչությունների միջև
Բոլորը

ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազություններում կատարված ուսումնասիրությամբ հստակեցվել են 2018թ. հոկտեմբերի 21-ին վերոնշյալ մարզերի 49 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ և հերթական ընտրությունների ընթացքում արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի իրավախախտումների վերաբերյալ տվյալները:

 

Ըստ այդմ՝ հոկտեմբերի 22-ի ժամը 18.00-ի դրությամբ արձանագրվել է ընդհանուր առմամբ 41 նմանատիպ դեպք: Դրանցից 8-ը ստացվել է ԶԼՄ հրապարակումների մոնիթորինգի արդյունքնում, 19-ը՝ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգերի, 14-ը՝ ՀՀ  ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերի արդյունքնում:

 

Նշված 41 դեպքից 11-ը վերաբերում է քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 4-ը մեկից ավելի անգամ քվեարկելուն, 4-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 1-ական՝ ընտրակաշառք տալուն, կեղծ քվեաթերթ հանձնելուն, ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտմանը, իսկ 16-ը՝ այլ դեպքերի:

 

24 հաղորդում կամ ահազանգ պարունակել են ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ, և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ստուգվել կամ ստուգվում են ՀՀ ոստիկանության կողմից:

 

17 դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանության և քննչական մարմիններում նախապատրաստվում են նյութեր:

 

Կոտայքի մարզում արձանագրվել է առերևույթ իրավախախտման 17 դեպք,    որոնցից 4-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու,  1-ը կրկնակի քվեարկության փորձ կատարելու, 2-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 10՝ այլնի վերաբերյալ: Նշվածներից 9-դեպքով նախապատրաստվում են նյութեր:

 

Մյուս մարզերի տվյալներում, նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված տվյալների համեմատությամբ, որևէ տարբերություն չկա: