Վարժական հավաքի մասնակիցներին ծանուցումները կուղարկվեն էլեկտրոնային տարբերակով․ ՊՆ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
Բոլորը

Վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածում խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին ասաց Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով՝ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

«Խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը: Խստացվել է այն դրույթը, որ խուսափելը կատարվել է՝ իրեն մարմնական վնաս պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթը կեղծելու կամ խաբեության ճանապարհով»,-ասաց Սարգսյանը:

Հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, խոսելով վարժական հավաքների ժամանակ առաջած խնդիրներից, փոխանցեց, որ հանրության շրջանում դժգոհություն կա, որ հավաքին մասնակցելու ծանուցումներ են ստանում նույն մարդիկ, հիմնականում՝ բանակից նոր զորացրվածներն ու 44-օրյա պատերազմի մասնակիցները։

Փոխնախարարը պատասխանեց, որ այդ ուղղությամբ բարեփոխումներ են անում, առաջիկայում վարժական հավաքների մասնակիցները ծանուցումները կստանան էլեկտրոնային եղանակով։

«Բոլոր քաղաքացիները, որոնք ունեն հանրային ծառայության համարանիշ և ID քարտեր, էլեկտրոնային փոստ, ծանուցումներին կարող են ծանոթանալ «Ազդարար» կայքի միջոցով։ Այսինքն՝ իրենց ID-ով նույնականացնելով` կարող են ստանալ ծանուցումը։ Զինկոմիսարիատում առկա հեռախոսահամարին կուղարկվի համապատասխան հաղորդագրություն, որ ունեք ծանուցում, սակայն ծանուցման բովանդակությունը կարող եք իմանալ փոստով»,- մանրամասնեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան