Մեկը չկա՞, Փաշինյանին ասի՝ էս ի՞նչ եք անում, ասաց՝ «Կառավարությունը ես եմ», չկա՛ իրավական համակարգ, «ես եմ»-ների մեջ է․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

ՄԻԵԴ-ում Բաքվում պահվող գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանն ահազանգել էր, որ  հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր։ Ըստ նրա՝ փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում: Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Factor TV-ի հետ հարցազրույցում նշեց, որ արդյունավետ չի համարում գերիներին վերադարձնելու իշխանության ջանքերը․

«Փաշինյանն այդքան ջերմ լուսանկարվում է Ալիևի հետ, գերիների հարցը չի բարձրացնում, որ ի՞նչ, անտարբերություն է։ Չեմ վստահում Փաշինյանին, որ դիմել է Թրամփին՝ հայ գերիների հարցով․ ինչո՞ւ Ալիևին չի դիմում, սկզբունքային դիրքորոշում ունենա»։

Մայր Աթոռն անդրադարձել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշմանը, նշելով, որ այն եղել է «օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է. «Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն»։  Ժաննա Ալեքսանյանն այստեղ քաղաքականապես մոտիվացված պրոցես է տեսնում․

«Ես ակնածանքով եմ վերաբերվում Միքայել սրբազանին, չեմ համարում, որ ռազմական հեղաշրջման կոչ է արել։ Մեկը չկա՞, Փաշինյանին ասի՝ էս ի՞նչ եք անում, ասաց՝ «Կառավարությունը ես եմ», չկա՛ իրավական համակարգ, «ես եմ»-ների մեջ է։ Կեղծ մեղադրանքներ են բարձրաստիճան հոգևորականների դեմ, եկեղեցու դեմ է սա արվում, դատարկություն է, տեսնենք ինչ ապացույցներ են բերելու։ Միքայել սրբազանը այդ խոսքով ի՞նչ պիտի աներ, դա ռազմական հեղաշրջման կոչ չէ․ անձնական օրագիրն անթույլատրելի ապացույց է»,- ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան