Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1 մլրդ ֆունտի զենք է մատակարարել ռուսական սառեցված ակտիվների հաշվին 

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների եկամուտները գնացել են Ուկրաինայի ռազմական օգնության վճարմանը։ Այս մասին հայտարարել է երկրի ՊՆ ղեկավար Ջոն Հիլին Կիև կատարած այցի ընթացքում։ Ավելի քան 1 մլրդ ֆունտ ստերլինգը հնարավորություն է տվել մատակարարել հարյուր հազարավոր միավոր հրետնաային զինամթերք և պահեստամասեր, կնքվել են նոր պայմանագրեր սպասարկման, սարքերի ու տրանսպորտային միջոցների վերանորոգման համար, գրում է The Insider-ը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին 50 օրվա ընթացքում Բրիտանիան Ուկրաինային մատակարարել է ՝ 4,7 մլն միավոր զինամթերք հրաձգային զենքի համար, 60,000 հրետանային արկ ու հրթիռն, ավելի քան 2500 ԱԹՍ, ավելի քան 200 ռադիոէլեկտոնային պայքարի միջոց, 100 միավոր թեթև սպառազինություն, 30 միավոր տեխնիկա, լրացուցիչ միջոցներ ՀՕՊ պաշտպանության  ու ԱԹՍ-երի դեմ պայքարի համար։

Բացի այդ ՝ Բրիտանիայի կառավարությունը Ուկրաինային է տրամադրել 2,26 մլրդ ֆունտի վարկ, որը ևս մարվում է ռուսական սառեցված ակտիվների եկամուտների հաշվին։

Ջոն Հիլին հայտարարել է, որ Բրիտանիան մեծացնում է ռազմական աջակցությունը, որ օգնի Ուկրաինային պաշտպանել իրեն ռուսական ագրեսիայից ու միաժամանակ բոլոր ջանքերը գործադրում խաղաղության ապահովման համար՝ կամավորների կոալիցիայի հետ միասին։

Կիևում հանդիպման ընթացքում Հիլին ողջունել է երկու երկրների միջև ռազմաարդյունաբերական սեկտորների միջև  ամրապնդվող կապերը։

Օգոստոսին էլ հայտնի էր դարձել, որ 2025թ-ի առաջին կեսին Ուկրաինան ստացել է ԵՄ սառեցված ռուսական ակտիվների եկամուտներից   10,1 մլրդ եվրո։ Այդ միջոցներն ուղղվել են  ռազմական ու քաղաքացիական նախագծերի ֆինանսավորմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի