ԶԼՄ-ները հայտնում են Ղազախստանի ԱԳ նախարարի ձերբակալման մասին, պաշտոնական Աստանան՝ հերքում

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

ORDA-ն, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները, գրում է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի ձերբակալության մասին, փոխանցում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ դիվանագետը ձերբակալվել է իր տանը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալուց անմիջապես հետ։ Ըստ աղբյուրի ձերբակալվել են նաև գործարար Հաջի Հաջիևը, որի տանը խուզարկություններ են անցկացվել, ինչպես նաև Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ։

Ավելի ուշ Ղազախստանի տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հայտարարել է, որ երկրի ԱԳ նախարարի ձերբակալման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Որոշ պաշտոնական ԶԼՄ-ներ ու անանուն տելեգրամ ալիքներ տարածում են չհաստատված տեղեկատվություն պետական ծառայողների ձերբակալման մասին»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ պետք է հիշել , որ գոյություն ունի տարածվող տեղեկատվության իսկության ստուգման պարտավորություն։

Ղազախական մի շարք ԶԼՄ-ներ, իրենց աղբյուրներին վկայակոչելով, ևս հերքում են ձերբակալությունների մասին լուրերը։

Հիշեցնենք՝ Ղազախստանի ՊՆ-ն օգոստոսի 13-ին հաստատել էր Լեհաստանում ՝  երկրի ռազմական կցորդի ձերբակալությունը։ Օգոստոսի սկզբին կաշառք ստանալու կասկածանով Ղազախստանում ձերբակալվել էր նաև տրանսպորտի նախարարի տեղակալ Սանժան Աբլալիևը։

Հունիսին ղազախական դատարանը արդարադատության նախկին նախարար Մարատ Բեկետաևին դատապարտել էր 9 տարվա ազատազրկման ՝խարդախության, խոշոր չափերի յուրացման, ձեռնարկատիրական գործունեության  մեջ անօրինական մասնակցության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի