Google-ում և Youtube-ում խափանումները վերացվել են, պատճառն այս պահին հայտնի չէ․  Սամվել Մարտիրոսյան 

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռևս պաշտոնական որևէ տեղեկություն չկա, թե որն է եղել  Google-ում և Youtube-ում խափանումների պատճառը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ փորձագետի՝ նման խնդիրներ սովորաբար լինում են ծառայությունների տվյալների կենտրոնում տեխնիկական խափանումների հետևանքով։

«Google-ում և Youtube-ում խափանումների պատճառն այս պահին հայտնի չէ: Նշեմ, որ պատճառների մասին այդքան արագ տեղեկատվություն չի լինի,  Google-ն այս պահին դեռ լուռ է: Այնպես չէ, որ խափանումները բոլոր տեղերում են վերացրել, վերջին տվյալներով Թուրքիայում խնդիրը դեռ չի վերացել»,- հավելեց մասնագետը։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ աշխարհի ոչ բոլոր երկրներում են խափանումներ եղել։ Նրա տեղեկացմամբ՝ որոնողական համակարգը և մյուս ծառայությունները չեն գործել  Թուրքիայում, Բուլղարիայում, Հունաստանում,  Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, ինչպես նաև մեր տարածաշրջանի երկրներում։

Հիշեցնենք, որ առավոտյան 11:10-ի սահմաններում  Google-ում և Youtube-ում խափանումներ են եղել,  օգատատերերը չեն կարողացել  օգտվել որոնողական համակարգից և մյուս ծառայություններից։  Google-ում և Youtube-ում խափանումներն  արդեն վերացվել են և ծառայությունները կրկին հասանելի են։

 

Մանյա Պողոսյան