Պորտուգալիայում ֆունիկլյորի վթարի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, երկրում սգո օր է հայտարարվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի արտակարգ ծառայությունները հայտնել են, որ չորեքշաբթի օրը քաղաքի խորհրդանշական ֆունիկլյորի վագոններից մեկը ռելսերից դուրս  է եկել, զոհվել է առնվազն 15 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել, գրում  է DW-ն։

Վիրավորներից հինգը, այդ թվում՝ մեկ երեխա, գտնվում են ծանր վիճակում, նրանց մեջ կան օտարերկրացիներ։ Լիսաբոնի կենտրոնում գտնվող զառիթափ փողոցով վեր ու վար շարժվող հայտնի ֆունիկուլյորից օգտվում են թե՛ տեղացիները, թե՛ զբոսաշրջիկները։  Պորտուգալիայի կառավարությունը հայտարարել է, որ վթարի պատճառների հետաքննությունը կսկսվի փրկարարական գործողությունների ավարտից հետո։

Լիսաբոնի քաղաքապետ Կառլոս Մոեդասը վթարն անվանել է «աննախադեպ ողբերգություն» և ասել, որ քաղաքը սգի մեջ է։ Պորտուգալիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել երկրում։

1885 թվականին բացված «Գլորիա» ֆունիկուլյորը Լիսաբոնի կենտրոնի Ռեստորադորես հրապարակի մոտ գտնվող տարածքը կապում է Բայրո Ալտոյի (Վերին թաղամաս) հետ։

Երկու վագոնները, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել մոտ 40 մարդ, ամրացված են բեռնատար մալուխի հակառակ ծայրերին, իսկ վագոնների էլեկտրական շարժիչները ապահովում են քարշակումը։

Քաղաքապետարանի տվյալներով՝ «Գլորիա» գիծը տարեկան  մոտ 3 միլիոն մարդ է սպասարկում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի