Տեսնենք, թե ինչ բացատրություններ ունի ամերիկյան կողմը. Պեսկովը՝ ՄՓՀՀՈՀ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրության մասին

Լուրեր

28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
Բոլորը

Կրեմլում կարծում են, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին Համաձայնագրից (ՄՓՀՀՈՀ) ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալն աշխարհում տիրող իրադրությունն ավելի վտանգավոր կդարձնի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ թեման քննարկվելու է նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցություններում, որը երկուշաբթի և երեքշաբթի մի շարք հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Իհարկե, մենք պետք է տեսնենք, թե ինչ բացատրություններ ունի այդ հարցով ամերիկյան կողմը, քանի որ դա ռազմավարական անվտանգության հարց է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Համաձայնագրից դուրս գալու գործընթացը կես տարի է տևում, և ԱՄՆ դեռևս այն չի նախաձեռնել:

Կրեմլի խոսնակը նշել է նաև, որ այդ Համաձայնագրի շուրջ «եղել են և կան խնդրահարույց պահեր», որոնք բազմիցս մատնանշել է ՌԴ նախագահը: «Ասիայում և այլ տարածաշրջաններում բազմաթիվ երկրներ նման համակարգեր են մշակում, որոնք կարող են որակվել որպես փոքր և միջին հեռահարության հրթիռներ: Չնայած դրան՝ հենց Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են մնում առանցքային երկրներ, որոնք պատասխանատվություն են կրում համաշխարհային կայունության և անվտանգության համար»,- ընդգծել է Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալու 1987 թվականին ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին Համաձայնագրից:

ԱՄՆ նախագահը որոշումը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ Ռուսաստանը խախտում է համաձայնագրի կետերը, և փաստաթուղթն ԱՄՆ-ի համար անընդունելի է: Ռուսական կողմը հերքում է Վաշինգտոնի մեղադրանքները՝ հավաստելով, որ հավատարիմ է Համաձայնագրի դրույթներին: