«Շնող» ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի նախագծի բնապահպանական փորձաքննությունից և շահառու համայնքների հետ համաձայնեցումից հետո միայն.  Գարեգին Բաղրամյան

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

ՀՀ ԷԵԲՊ նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքների ընթացքն ու ընկերության ընթացիկ ներդրումային ծրագրերը. տեղեկացնում են նախարարության լրատվական վարչությունից:

«Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքներն իրականացնում են շվեյցարական «POYRY» ընկերության մասնագետներըª ամերիկյան «THE ROBBINS» ընկերության, ինչպես նաև Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից միջազգային մրցույթով ընտրված ILF ավստրիական կազմակերպության տեխնիկական վերահսկողությամբ:

Աշխատանքների առաջին փուլում, որը կավարտվի հոկտեմբերի  31-ին, կորոշվեն ջրատար թունելի երթուղին և ՀԷԿ-ի նախատեսվող դրվածքային հզորությունը:

Հաջորդ փուլերում կուսումնասիրվեն գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկանիշները, կգնահատվի նախագծի բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, կբացահայտվեն բնապահպանական ռիսկերը և կկազմվի դրանց փոխհատուցման մանրամասն ճանապարհային քարտեզ:

Այնուհետև նախագիծը կենթարկվի բնապահպանական փորձաքննության, կիրականացվեն հանրային լսումներ շահառու համայնքների և բնապահպանական, հասարակական կազմակերպությունների հետ:

Կարևորելով նախագիծը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից` նախարարի պաշտոնակատարն  ընդգծել է, որ ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի  նախագծի բնապահպանական փորձաքննությունից և շահառու համայնքների հետ համաձայնեցումից հետո միայն:

Շինարարության ընթացքում կստեղծվի ավելի քան 1200 բարձր վարձատրվող աշխատատեղ, ՀԷԿ-ը կապահովի երկրի էլեկտրաէներգիայի ներքին սպառման 7%-ը:

Գարեգին Բաղրամյանին  ներկայացվել են նաև էներգետիկայի ոլորտում միջին մասնագիտական կադրերի վերապատրաստման ուսումնական կենտրոնի կառուցման և փոքր ՀԷԿ-երի արդիականացման ներդրումային ծրագրերը:

Նշված ուսումնական կենտրոնը հարյուրավոր մասնագետների հնարավորություն կտա վերապրոֆիլավորվել, համապատասխանել  աշխատաշուկայի պահանջներին, իսկ էներգետիկ ձեռնարկությունները կհամալրվեն որակյալ մասնագետներով: Ուսումնական կենտրոնի ստեղծման համար  նախատեսվում է շուրջ 6 մլն. դոլար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև փոքր ՀԷԿ-երի արդիականացման ծրագիրը, որը  պետք է լինի բնապահպանական ժամանակակից պահանջներին համապատասխան: Ծրագրի նպատակը ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումն է, գետերի բնապահպանական վիճակի բարելավումը և շրջակա միջավայրի վրա բնապահպանական ազդեցության նվազեցումը: Հնգամյա ծրագրի նախնական արժեքը գնահատվում է շուրջ 120 մլն. դոլար:

Ծրագրի իրականացման արդյունքում նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով կհագեցվեն և բնապահպանական ժամանակակից չափանիշներին կհամապատասխանեցվեն գործող փոքր 20-25 ՀԷԿ-եր, կբարձրացվի դրանց արդյունավետությունը և կբարելավվի շրջակա միջավայրը: