Ադրբեջանի Մեջլիսը հայտարարել է, որ Ալիևի հարցազրույցից հետո «ՌԴ-ն հակաադրբեջանական տեղակատվական արշավ է սկսել»

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների հարցերով հանձնաժողովը հայտարարություն է տարածել Ռուսաստանից Բաքվի դեմ սկսված զանգվածային տեղեկատվական արշավի կապակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայտարարության մեջ ասվում է, որ պատճառն օգոստոսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցն է։

«Մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի նախագահի պատասխանը «Զանգեզուրի միջանցքի» մասին հաղորդավարի հարցին՝ հիմնված պատմական փաստերի վրա, հանվել է համատեքստից, աղավաղվել, կեղծվել և ռուս լսարանին ներկայացվել է աղավաղված ձևով։ Ռուսական հասարակությունում հակաադրբեջանական քարոզչություն հրահրելու նպատակով կազմակերպվել է արշավ, որն իրականացվում է հեռուստատեսային ալիքների, լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի և որոշակի ազդեցություն ունեցող առանձին արմատական տրամադրված ​​անհատների միջոցով»,-հայտարարել է Մեջլիսը։

Նշվում է, թե արշավի ընթացքում նկատվում է այնպիսի հարթակների լայնորեն օգտագործում,  ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը և X-ը, որոնց գործունեությունն արգելված և սահմանափակված է Ռուսաստանում, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների անունից ստեղծված սոցիալական ցանցերի էջերն ու բոտերը։

Արշավի մեկ այլ ուշադրություն գրավող տարր է ադրբեջանական սոցիալական ցանցերի մի հատվածի ընտրությունը Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող թիրախային գովազդի համար, ասվում է հայտարարությունում։

«Նաև պետք է նշել, որ նման զզվելի արշավները որևէ ազդեցություն չունեն Ադրբեջանի հասարակական կարծիքի վրա: Այս գործողությունները նպատակ ունեն միայն կեղծ փաստերի հիման վրա ռուսական հասարակության ներսում ներքին լարվածություն հրահրել, ինչը հանգեցնում է հարևան պետությունների հետ անհիմն թշնամանքի: Ռուսաստանին անհանգստացնող «ռուսատյացության» արմատները պետք է փնտրել «Z» նշանով բլոգերների գործունեության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը Խորհրդային Ռուսաստանին մեղադրել էր 1917 թվականին Ռուսական կայսրության փլուզումից հետո «Ադրբեջանն օկուպացնելու» համար՝ նշելով, թե այն բաժանվել է երկու մասի։

Խեղթյուրելով պատմությունը՝ նա ասել էր, թե, իբր, Ռուսաստանը 1920 թվականին Զանգեզուրը՝ ՀՀ Սյունիքի մարզը, Ադրբեջանից է վերցրել ու տվել Հայաստանին։

«1920 թվականի ապրիլին ռուսական բանակը ներխուժել և օկուպացրել է Ադրբեջանը։ Նույն թվականի նոյեմբերին, ընդամենը մի քանի ամիս անց, Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը որոշել է Ադրբեջանից վերցնել Զանգեզուրը, որը մենք անվանում ենք Արևմտյան Զանգեզուր, և փոխանցել այն Հայաստանին։ Այդպես Ադրբեջանը բաժանվել է երկու մասի՝ հիմնական մասի և Նախիջևանի, որոնց միջև Արևմտյան Զանգեզուրն էր։ Խորհրդային ժամանակաշրջանում սա խնդիր չէր, քանի որ սահմաններ և պատերազմներ չկային»,- ասել էր Ալիևը։

Նա նաև հայտարարել էր, թե Բաքուն չէ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատասխանատուն։

Բացի այդ, Ալիևը հայտնել էր, որ Բաքուն կշարունակի աջակցել Ուկրաինային։

«Ադրբեջանը, որպես իր տարածքային ամբողջականության խախտումից տուժած երկիր, աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը, և մեր դիրքորոշումն այս հարցում միանշանակ է։ Եվ կրկին, վերադառնալով ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վերաբերյալ քննարկվածին, Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման առաջին օրերից մենք աջակցել ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շարունակում ենք աջակցել դրան»,- ասել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի