Եթե մենք հիմա խոսում ենք սուպերվարչապետության մասին, վախենամ վաղը գնանք սուպերնախագահության համակարգի ամրապնդման․ Արմեն Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի տպավորությամբ՝ հերթական անգամ ստեղծվել է խնդիր, որը խմբակցությունները պարտավորվում են հաղթահարել։

Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում խմբակցության ղեկավարների ելույթների ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ հրատապ կարգով նոր օրենսգիրքն ընդունելուց հետո ընտրության որակը տուժելու  է, դեկտեմբերի ընտրությունները տուժելու են նաև հակառակ պարագայում, երբ դրանք անցկացվեն հին Ընտրական օրենսգրքով։

«Քաղաքական ուժերին պետք է ժամանակ տրվի ցուցակներ կազմել, վերադասավորվել, ժամանակն անհրաժեշտ է  ոչ թե ժամավաճառությամբ զբաղվելու, այլ որակյալ ընտրություն անցկացնելու համար։ Մի՞թե մենք չենք տեսնում, որ ինքնանպատակ դեկտեմբեր ամիսը սահմանելով այդ որակն ենք խաթարում»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

Դիտարկմանը, որ այս բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ խորհրդարանական խմբակցությունները դեռևս ամռան են սկսել, Արմեն Ռուստամյանն ասաց, որ այո՛ ամռանն աշխատանք է տարվել այդ ուղղությամբ, սակայն հարց է, թե առաջարկված փոփոխություններից քանի՞ տոկոսն է ընդունվել։

Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ նման հրատապությամբ ընտրության գնալն այլ մտահգություններ էլ է առաջացնում:

«Եթե մեկ քաղաքական ուժ ունենում է 2/3, որով կարող է փոփոխել Սահմանադրությունը, մեծ գայթակղության կունենա հետագայում իր իշխանությունն ուժեղացնելու։ Եթե մենք հիմա խոսում ենք սուպերվարչապետության մասին, վախենամ վաղը գնանք սուպերնախագահության համակարգի ամրապնդման»,-ասաց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։