ՀՀԿ-ն գուցե հույս ունի, որ իրենց օգտին որոշակի գործոնների առկայություն կա, որը կօգնի անցնել խորհրդարան․ Արմեն Բադալյան

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ խմբակցությունը դեմ է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին։ «ՀՀԿ-ն միգուցե հույս ունի, որ վարկանիշային կամ թաքնված մեծամասնական ընտրակարգով կկարողանան անհատների առաջադրելով, նրանց ստացած ձայներով կուսակցությանը տեղ ապահովել ապագա խորհրդարանում և գոնե որոշակի ներկայացվածություն այնտեղ ունենալ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ երբ նախկինում բերվեց ռեյտինգային ընտրակարգը հաղթանակի հիմնական գործոնը ընտրակաշառքն էր, իսկ ընտրակաշառքի բացակայության դեպքում դա չի աշխատի հօգուտ նրանց, ովքեր նախկինում այդ տարածքներում աջակցություն են ունեցել․ «ՀՀԿ-ն գուցե հույս ունի, որ իրենց օգտին որոշակի գործոնների առկայություն կա, որոնք ի վնաս են վարչապետին, և, օգտագործելով դրանք, կկարողանան մտնել խորհրդարան, թեկուզև փոքր խմբակցությունով՝ հինգ, վեց, յոթ անդամով, որքանով որ կհաջողվի»։

Չնայած միանշանակ չէ, բայց, ըստ Արմեն Բադալյանի, ռեյտինգային ընտրակարգն այնքան էլ «Իմ քայլը» դաշինքի շահերից չի բխում․ ««Իմ քայլը»» դաշինքի թույլ կողմերից մեկն էլ այն է, ինչպես ցույց տվեց Կապանում կայացած ընտրությունների արդյունքը, որ նա չունի վարկանիշային թեկնածուներ, որոնք միանշանակ հաղթանակ կբերեն վարչապետի կողմից գլխավորած ցուցակին։ Սա էլ իհարկե միանշանակ չէ, քանի որ դրա դեմ կարող են որոշակի քայլեր իրականացնել»։

Լիլիթ Շաբոյան