Կարեն Անդրեասյանը՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Քաղաքականություն
30.08.2025 | 16:20
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ
մասով՝
Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը 2021-22 թթ․ պաշտոնավարել է որպես ՀՀ արդարադատության նախարար, 2022- 24 թվականներին ՝ ԲԴԽ նախագահ։
Հիշեցնենք նաև, որ ս․թ․ մարտի 6-ին Միջազգային իրավական հարցերով նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել։