1 մլրդ-անոց տարի․ ինչ է գնել և վաճառել Խաչատուր Սուքիասյանը

Լուրեր

05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր 32 անշարժ գույքերից 11-ն անցած տարի վաճառել է, այդ թվում՝ 1 հողամաս և 10 հասարակական նշանակության շինություն Երևանում։ Գնորդը Արմեն Վարդանյանն է, գույքերի արժեքը՝ 675 մլն դրամ։ Հիշեցնենք, որ 2023-ի ընթացքում Սուքիասյանը նույն Արմեն Վարդանյանին վաճառել էր Երևանում հասարակական նշանակության 2 շինություն և 1 հողամաս։

Արդյունքում 2024-ի տարեվերջին Սուքիասյանն ունեցել է Երևանում հասարակական նշանակության 7 շինություն, 4 հողամաս, բազմաբնակարան բնակելի 4 շենք, 1 բնակարան, 1 կիսակառույց շինություն, հողին ամրակայված 1 այլ անշարժ գույք, Կոտայքի Նուռնուս գյուղում 1 ամառանոց, հողին ամրակայված 1 այլ անշարժ գույք, 1 հողամաս։

Սուքիասյանը հայտարարագրել է արժեթղթեր և ներդրումներ 11 ընկերություններում՝ ընդհանուր 5,5 մլրդ դրամ արժեքով։ Նրան են պատկանում «Ինլոբբի» ՍՊԸ (90%), «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ («Հայէկոնոմբանկ»՝ 40.71%), «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ (24.85%), «Բջնի Գրուպ» ՍՊԸ (20%), «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ (24.98%), «Երևանի Պոլիպլաստ գործարան» ՀՁ ԲԲԸ (45.17%), «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ (25%), «Նարեկ» ՍՊԸ (25%), «Առաջ» ՍՊԸ (25%), «Երևանի «ԶՈՎՔ» գործարան» ՀՁ ԲԲԸ (16.06%), «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ (100%)։ Իր բաժնեմասերը Սուքիասյանը հավատարմագրային կառավարման է հանձնել «Մելիքյանս Ընդ Քո» և «Քեյ-Առ-Էմ Քընսալթինգ» ՍՊԸ-ներին։

Սուքիասյանը 2024-ին Յանիս Էվան Շաուշից 3 թանկարժեք ժամացույց է գնել՝ 15 մլն դրամ, 38 մլն և 115 մլն դրամ արժեքով։ Մինչ այդ 4 մլն դրամից ավելի արժեք ունեցող նրա գույքերի ցանկը 19 էր՝ 11 արվեստի գործեր, 5 գորգեր, 2 կահույք և 1 ձեռքի ժամացույց՝ ընդհանուր 177․5 մլն դրամ արժեքով։

2024-ի տարեվերջին Սուքիասյանի բանկային հաշվին եղել է 86․8 մլն դրամ և 1415 եվրո, կանխիկ ունեցել է 7 մլն դրամ, 1․9 մլն դոլար և 700 հազար եվրո։

2024-ին ստացել է 1 մլրդ 38 մլն դրամ եկամուտ, այդ թվում՝ գույքի վաճառքից 675 մլն դրամ, վարձակալության դիմաց վճարներ «Սիլ» հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ից 67․5 հազար դրամ, «Արարատ Սինդիկատ» ՍՊԸ-ից 2․1 մլն դրամ, «Դո Դո Սերվիս» ՍՊԸ-ից՝ 1․3 մլն դրամ, «Քուին Բուրգեր» ՍՊԸ-ից՝ 10 մլն դրամ, «Մալինովկա» ՍՊԸ-ից՝ 1․9 մլն դրամ, «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ից՝ 12 մլն դրամ, «Մինի Բասկոնիա» ՍՊԸ-ից՝ 1․5 մլն դրամ, և «Նարեկ» ՍՊԸ-ից 63 մլն դրամ շահաբաժին, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից՝ 260․4 մլն դրամ շահաբաժին և 460 հազար դրամ այլ եկամուտ, ԱԺ-ից՝ 10․5 մլն դրամ աշխատավարձ։

Ուշագրավ է, որ միաժամանակ Սուքիասյանը հայտարարագրել է վարկի մայր գումարի մնացորդ 5021 դոլարի չափով։ Վարկի մարմանը նա ուղղել է 37,278 դոլար։

Պատգամավորը 2024-ին հանգստի նպատակով ծախսել է 51 հազար եվրո և 16․7 մլն դրամ, 5 մլն դրամով վերանորոգել է անշարժ գույք, նաև կատարել է 2 մլն դրամը գերազանցող 9 միանվագ ծախս՝ ընդհանուր 423․9 մլն դրամի։ 

Գայանե Խաչատրյան