Կայացել է Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Լուրեր

06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
Բոլորը

Oգոստոսի 29-ին լիագումար նիստ է հրավիրել Երիտասարդական խորհրդարանը: Նիստի օրակարգում ներառված է եղել 3 օրենսդրական նախաձեռնություն․ հայտնում են ԱԺ-ից։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Ասյա Գաբրիելյանը քննարկման է ներկայացրել օրինագիծ, որը վերաբերում է կրթության ոլորտում արհեստական բանականության գործիքի կիրառման համար իրավական հիմքերի ներդրմանը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Օհանյանը նշել է, որ քննարկվող հաջորդ նախաձեռնության նպատակը հատկապես ազգային փոքրամասնությունների շրջանում վաղ ամուսնությունների կանխարգելումն է: Այս համատեքստում ընդգծվել է կրթության դերի եւ հասանելիության կարեւորությունը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նորայր Հարոյանն էլ տեղեկացրել է, որ հաջորդ օրինագծով առաջարկվում են կամավորական աշխատանքի դերի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ:

Քվեարկության արդյունքում հավանության արժանացած օրինագիծն առաջիկայում կքննարկվի ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում:

Նշենք, որ երեք օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանն ու քվեարկությանը մասնակցել են նաեւ 2025 թվականի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները:

Նիստի ավարտից հետո երիտասարդներին ողջունել եւ հաջողություններ են մաղթել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, Շվեդիայի Թագավորության դեսպանության զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմը եւ ՄԱԶԾ նշտական ներկայացուցչի տեղակալ, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին: Նրանք հույս են հայտնել, որ նման ծրագրերը կլինեն շարունակական եւ հնարավորություն կտան երիտասարդներին տեղում ծանոթանալու օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին:

Այնուհետեւ երիտասարդներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր:

Նշենք, որ արդեն երկրորդ տարին է ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդական խորհրդարան» ծրագիրը:

ՄԱԶԾ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի եւ Կանադայի կառավարությունների, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի կողմից: