Ամեն ինչ հնարավոր է. Կրեմլը՝ Չինաստանում Պուտին-Ալիև հանդիպման հնարավորության մասին

Լուրեր

05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:22
Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահը կապվում է լաբորատորիայում սրվակի կոտրվելու հետ․ ՀՎԿԱԿ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի միջև Պեկինում երկկողմ հանդիպման վերաբերյալ հատուկ պայմանավորվածություն չկա, սակայն երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարություններին, ուստի «ամեն ինչ հնարավոր է»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

«Հատուկ այդպիսի հանդիպում չկա, մենք դրա մասին չենք պայմանավորվել։ Բայց առաջնորդները նույն սեղանի շուրջ կլինեն նույն միջոցառումների ժամանակ։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ հնարավոր է, եթե կա դրան ձգտում, եթե կա կամք»,- նշել է Ուշակովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտին-Ալիև հնարավոր հանդիպմանն անդրադարձել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի