Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը և ծանոթացել ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին

Լուրեր

06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
06.04.2026 | 15:10
Լուկաշենկոն՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին // Իրանի ԻՀՊԿ-ի ղեկավարը սպանվել է․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 15:00
Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:53
Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
06.04.2026 | 14:44
Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիայի ժանրով խոսել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:35
«Հրատապ» խորհուրդ՝ կես միլիարդով. ինչի համար է Ֆինանսների նախարարությունը 597 մլն դրամ վճարել
06.04.2026 | 14:23
Պապիկյանին ասել եմ` զինվորը շաբաթը մեկ է լողանում. սառը ջրով լողացած զինվորը թոքաբորբից մահացել էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:15
Արման Ծառուկյանը կանխատեսել է Մախաչևի և Տոպուրիայի հնարավոր մենամարտի հաղթողին
06.04.2026 | 14:08
Իսրայելը հաստատում է՝ սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
06.04.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի մարզի վրա
06.04.2026 | 13:50
ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո
06.04.2026 | 13:41
Թիկնիզյանի ասիստը, Սիմոնյանի, Դավիդյանի, Կորյանի ու Ալեքսանյանի գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:33
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան
06.04.2026 | 13:28
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ողջունել է «Եվրասիական շաբաթ» 3-րդ ֆորումի մասնակիցներին և կարևորել Երևանում դրա անցկացումը: «Այս փուլում Հայաստանում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա, ձևավորվում է ակտուալ տնտեսական և քաղաքական օրակարգ: Ակնհայտ է, որ այն շատ առումներով որոշվում է նաև ԵՏՄ ինտեգրացիոն ներուժը հաշվի առնելով: Այս համատեքստում կարծում եմ, որ համաժողովը լավ հարթակ է՝ ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքներն ամփոփելու համար, հատկապես ԵՏՄ խորհրդի նախագահությունը Հայաստանին անցնելու շեմին: Մենք արդեն սկսել ենք հարցերի քննարկումը, որոնք մտադիր ենք առաջարկել որպես առաջնահերթություններ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովը նաև հնարավորություն կտա քննարկել ԵՏՄ երկրների գործարար շրջանակներին հուզող խոչընդոտները և մշակել գործուն միջոցներ դրանց վերացման համար:

«Վստահ եմ, որ «Եվրասիական շաբաթ»-ը կդառնա այն հարթակը, որտեղ կկնքվեն պայմանագրեր, կքննարկվեն հնարավոր համատեղ ծրագրերը, և կհաստատվեն նոր գործարար կապեր: Ուրախալի է, որ համաժողովին այսօր մասնակցում են ավելի քան 300 հայաստանյան ձեռնարկություններ, որոնք պատրաստ են եվրասիական գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը և գործընկերային հարաբերությունների հաստատմանը», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նման ներկայացվածությունը վկայում է համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրության և կոնկրետ որոշումների կայացման կարևորության մասին:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանն աճի կայուն տեմպեր է արձանագրում ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրի ծավալի և համագործակցության առումով, որի ցուցանիշներն ինքնին խոսուն են: «Հայաստանից ԵՏՄ անդամ երկրներ արտահանվող մատակարարումների ծավալը 2018թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31.3 տոկոսով՝ կազմելով 351.9 մլն ԱՄՆ դոլար: Ուրախ եմ արձանագրել, որ աճը ձևավորվում է գործնականում բոլոր անդամ երկրների շուկաների հաշվին: Դա խոսում է ոչ միայն ԵՏՄ շրջանակում առևտրային համագործակցության զարգացման, այլև ԵՏՄ-ում Հայաստանի կայուն մասնակցության մասին, որն արդեն ակտիվորեն ազդում է տնտեսական ակտիվության և ներմուծման-արտահանման վրա», – նշել է նա:

ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի շարք առանցքային հարցերի վրա՝ կարևորելով ֆորումի շրջանակում դրանց հանգամանալից քննարկումը.

«Առաջին. այս տարում ԵՏՄ անդամ երկրները և Իրանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել՝ որպես ազատ առևտրի գոտու ձևավորման առաջին քայլ: Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ընդհանուր սահմանի և Իրանի հետ սահմանին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկայությունը լրացուցիչ խթաններ են ստեղծում առևտրատնտեսական կապերի զարգացման համար: Մենք պատրաստ ենք դառնալ գործուն հարթակ՝ Իրանի և ԵՏՄ երկրների միջև հուսալի առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման համար:

Երկրորդ. կարևորում ենք, որ Միությունը շարունակի այն երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները, որոնք հետաքրքրված են ԵՏՄ բոլոր երկրների հետ համագործակցությամբ: Այս համատեքստում պատրաստ ենք ակտիվորեն ներգրավվել ԵՏՄ-Եգիպտոս բանակցություններում:

Երրորդ. բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացումը՝ ավելացված արժեքի բարձր համամասնությամբ, կարևոր խնդիր է դառնում ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման տեսանկյունից: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ֆորումի շրջանակում բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացման վերաբերյալ բանավեճերի կազմակերպման վրա՝ հատկապես հաշվի առնելով տեխնոլոգիական կառուցվածքի փոփոխության համաշխարհային միտումները: Հայաստանում կուտակվել է լուրջ ներուժ. բարձր տեխնոլոգիական ոլորտում գործում է շուրջ 400 ձեռնարկություն, և մենք հետաքրքրված ենք զարգացնելու ԵՏՄ գործընկերների հետ համագործակցությունը արտաքին շուկաներ համատեղ դուրս գալու ուղղությամբ:

Չորրորդ. ինտեգրման հետագա խորացման առումով կարևոր դեր ունի բիզնեսի և ռեգուլյատորների միջև բաց երկխոսությունը: Վստահ եմ, որ համաժողովի շրջանակում անցկացվելիք՝ Բիզնեսի հետ փոխգործակցության խորհրդատվական խորհրդի հերթական նիստի ժամանակ կքննարկվեն մեր երկրների գործարարներին հուզող հիմնական հարցերը»:

Ժամանակակից մաքսային կարգավորումներ ձևավորելու տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ԵՏՄ մաքսային օրենսգրքի լիարժեք կիրարկումը: «Բայց մենք պետք է կարողանանք նաև լուծել գործող մաքսային ենթակառուցվածքի արդիականացման ու նոր մաքսային լոգիստիկ և սահմանային ենթակառուցվածքի ստեղծման հարցը, որը կհամապատասխանի ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներին, այնպես էլ ապրանքաշրջանառության աճին: Դա շատ կարևոր է Հայաստանի համար, որը, չունենալով ընդհանուր ցամաքային սահման ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ, արձանագրում է արտահանման աճ դեպի ԵՏՄ երկրներ դե ֆակտո միակ՝ ռուս-վրացական սահմանին գործող ցամաքային սահմանային անցակետի միջոցով», – ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի ԵՏՄ տարածքում համագործակցության հետագա ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մասնակից ընկերությունների գործունեությանը, նորարարական ներուժին և զարգացման ծրագրերին:

«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ: Այն ուղղված է ԵՏՄ գործարարների միջև կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։ Ֆորումին մասնակցում է ԵՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերություն: Իսկ ցուցահանդեսում ներկայացված է լինելու ԵՏՄ երկրների՝ արտահանող և արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքը գյուղմթերքի վերամշակման, սննդարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործական, շինանյութերի արտադրության, ոսկեգործության և այլ ոլորտներից: