Ադրբեջանում հերթական լրագրողն է կալանավորվել

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունների կողմից անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների, ընդդիմադիրների ու հասարակական գործիչների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների շրջանակում ևս մեկ լրագրող է ձերբակալվել։ Ֆոտոլրագրող Ահմադ Մուխտարը կալանավորվել է Meydan TV-ի  գործով։

Նա ձերբակալվել է օգոստոսի 27-ին։ Բաքվի  Խաթայի շրջանային դատարանը նրա նկատմամբ 40-օրյա նախնական կալանքի որոշում է կայացրել։

Մուխտարի շահերը կներկայացնի պետության կողմից նշանակված փաստաբանը։ Նա Meydan TV-ի գործով կալանավորված 12-րդ անձն է։

Միաժամանակ, այս  գործով մեղադրանքները խստացվել են, մեղադրյալներին առաջադրվել են նոր մեղադրանքներ՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ հոդված 192.2.2 (անօրինական ձեռնարկատիրություն, որը հանգեցնում է խոշոր եկամուտների ստացմանը), հոդված 192.2.3 (կատարում կազմակերպված խմբի կողմից), հոդված 193-1.3.1 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում), հոդված 193-1.3.2 (կատարվել է խոշոր չափերով), հոդված 206.4 (մաքսանենգություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), հոդված 213.2.1 (հարկերից, վճարներից և վճարներից խուսափելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), հոդված 320.1 (փաստաթղթերի կեղծում), հոդված 320.2 (կեղծ փաստաթղթերի օգտագործում):

Ձերբակալված լրագրողներին այժմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի, ընդհանուր առմամբ, ութ հոդվածով։ Լրագրողները հերքում են բոլոր մեղադրանքները և պնդում , որ պատժվում են իրենց քննադատական ​​​​լրագրողական նյութերի համար։

Հավելենք նաև, որ ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների վերջին տվյալների՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 375-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի