ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևում «Բայրաքթար»-ի գործարանին

Լուրեր

05.10.2026 | 14:35
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Բոլորը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գտնվող ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Բայրաքթար» գործարանը, որը պատրաստվում էր առաջիկայում սկսել գործունեությունը, կեսգիշերին հրթիռային հարվածի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Türkiye Gazetesi-ն։

Նշվում է, որ գրանցվել է երկու հարված, որոնք լուրջ վնաս են հասցրել միլիոնավոր դոլարների ներդրումներին, արտադրական օբյեկտներին։ Պատերազմի ստվերի տակ կառուցված և շուտով շահագործման հանձնվելիք գործարանը, ըստ տեղեկությունների, գրեթե պատրաստ է։ Ըստ տեղեկությունների՝ հիմնական անձնակազմն ավարտել է ուսուցումը, իսկ արտադրական գծերը մոտենում են շահագործման փուլին։

«Baykar»-ը 2019 թվականին հիմնադրել է «Avia Ventures» ՍՊԸ-ն՝ Ուկրաինայում իր արտադրական գործունեությունը կառավարելու համար: Այս ընկերության միջոցով ընթանում էր գործարանի շինարարությունը, որտեղ արտադրվելու են  Bayraktar TB2 և AKINCI անօդաչու թռչող սարքերը:

Նախագիծը խթանել է Թուրքիայի և Ուկրաինայի կառավարությունների միջև 2022 թվականի փետրվարին ստորագրված ավիատիեզերական արդյունաբերության համագործակցության համաձայնագիրը:

Թուրքական լրատվամիջոցը նաև գրում է, որ վերջին շաբաթներին ուկրաինական զինվորականները ծանր հարված են հասցրել  Ռուսաստանին թուրքական արտադրության Bayraktar TB2-ով։ Օգոստոսի 20-ին Խերսոնի մոտ տեղի ունեցած գործողության ժամանակ TB2-ից արձակված MAM-C/L լազերային ուղղորդվող զինամթերքը ճշգրիտ հարված է հասցրել ռուսական պարեկային նավակին։

Baykar-ը նպատակ ունի տեղայնացնել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և նպաստել տեխնոլոգիաների փոխանցմանը՝ իր դուստր ձեռնարկության միջոցով Ուկրաինայում ստեղծելով կենտրոն։ Այս օբյեկտների կառուցման համար նախատեսված ընդհանուր ներդրումը կազմում է 95,5 միլիոն դոլար։

Հավելենք, որ Baykar ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի