Կիմ Չեն Ըն, Պուտին, Ալիև․ Փաշինյանից բացի՝ որ երկրների ղեկավարները կմասնակցեն Չինաստանում ռազմական շքերթին

Լուրեր

29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով 26 օտարերկրյա առաջնորդներ կմասնակցեն Պեկինում կայանալիք Հաղթանակի օրվա  միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Հոնգ Լեյը, փոխանցում է Սինխուա չինական պետական գործակալությունը։

Նշվում է, որ Չինաստանը սեպտեմբերի 3-ին կանցկացնի զանգվածային ռազմական շքերթ՝ նշելու ճապոնական ագրեսիայի դեմ չին ժողովրդի դիմադրության և համաշխարհային հակաֆաշիստական ​​պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։

Հաղորդվում է, որ արարողություններին հրավիրված օտարերկրյա առաջնորդների թվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը (սա կլինի նրա առաջին այցը Չինաստան ավելի քան վեց տարվա ընթացքում), Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիմ, Վիետնամի նախագահ Լուոնգ Ցուոնգը, Լաոսի և Ինդոնեզիայի նախագահները,  Մալայզիայի վարչապետը, Մոնղոլիայի նախագահը, Պակիստանի և Նեպալի վարչապետները,  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Կոնգոյի ու Զիմբաբվեի նախագահները, Կուբայի և Մյանմարի նախագահները։

Եվրոպական առաջնորդներից արարողությանը մասնակցելու են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ու Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Ավելի վաղ Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը հայտնել էր, որ Սի Ցզինպինի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստան այցի ընթացքում ոչ միայն կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, այլև Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ Պեկինում սեպտեմբերի 3-ին անցկացվելիք ռազմական շքերթին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի