Հրաժարականներ Երևանի քաղաքապետարանում․ միաժամանակ մի քանի պաշտոնյա աշխատանքից ազատման դիմում է գրել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շավարշ Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և, քաղաքապետի որոշմամբ, ազատվել է պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է նրա տեղակալներից Վիլեն Արևշատյանը։

Factor TV-ի տեղեկություններով՝ Շավարշ Գրիգորյանի հրաժարականի պատճառն այն է, որ նա պատրաստվում է տեղափոխվել և բնակություն հաստատել Դուբայում։ Նա Հայաստանում ձկնաբուծական բիզնես ունի, ըստ տեղեկությունների՝ արտադրանքն արտահանելու է Դուբայ։ Գրիգորյանը մտերիմ է օրերս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակված, ՔՊ-ական Արսեն Թորոսյանի հետ։ Երբ Թորոսյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը, Գրրիգորյանն աշխատում էր նախարարությունում։  Շավարշ Գրիգորյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Բացի այս, հրաժարականի դիմում է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանը, այդ ճանապարհն է բռնել նաև անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը։ Ի դեպ, Գրիգորյանն ու Գևորգյանը մտերիմներ են։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Factor TV-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց հրաժարականների վերաբերյալ մեր տեղեկությունները։

Ի դեպ, Աննա Գևորգյանը 2005 թվականին ևս աշխատել է քաղաքապետարանում՝ Երվանդ Զախարյանի օրոք։ Իսկ մինչ 2024-ի փետրվարին վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար նշանակվելը, զբաղեցրել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման բաժնի պետի պաշտոնը։

 

Արփի Հակոբյան