Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար հատկացվել է 800 մլն դրամ. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է 800 միլիոն դրամ, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Թե՛ թանգարանը, թե՛ հուշահամալիրը, նախարարի պնդմամբ, վատ վիճակում են եղել․ ջրահեռացման հետ կապված խնդիրներ են եղել, անձրևաջերերը հոսել են, վերանորոգման անհրաժեշտություն է առաջացել։ Անդրեասյանը վստահեցրեց, որ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրն ու թանգարանն ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են, աշխատանքները նախատեսվում է ավարտել 300 օրում։

«Աշխատանքներն ընթացել են փուլայնությամբ, որը նախատեսված էր պայմանագրով, իսկ օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են։ Սա կարևորագույն հուշարձան է, և նախագծի մշակման փուլում որևէ բան չի կարող դրական եզրակացություն ստանալ, եթե չի անցել գիտամեթոդական խորհրդով»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ օրերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հաղորդագրություն էր տարածել, որ շուրջ երկու ամիս է՝ մեկնարկել է հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը:

Ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները, սակայն, տարբեր կերպ մեկնաբանվեցին։ Ֆեյսբուքում օգտատերերը գրառումներ էին անում ընդհուպ մինչև այն քանդելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան