ԼՂ-ից տեղահանվածների ուսման վարձի փոխհատուցման քաղաքականությունը կշարունակվի. Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
Բոլորը

ԼՂ-ից տեղահանվածների ուսման վարձի փոխհատուցման քաղաքականությունը կշարունակվի, այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին արդեն կլինի Կառավարության համապատասխան որոշումը։

Ըստ նախարարի՝ շուրջ 240 ուսանող ուսման վարձի փոխհատուցում կստանա։

«Վերջին շրջանում մեզ հաճախ են դիմում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ՝ նշելով, որ պետությունը նախորդ տարի ունեցավ որոշում, այն է՝ ուսման վարձի փոխհատուցման համար կրթարթոշակ տրամադրվեց 1-ին կուրս ընդունվածներին։ Քաղաքականությունը կշարունակվի, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ընդունվել են առաջին կուրս, նրանք, ովքեր ընդունվել են ՄԿՈՒ համակարգ (վճարովի ընդունվելու մասին է խոսքը), կստանան կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցման համար»,- մանրամասնեց նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մի շարք ՀԿ-ներ համատեղ հայտարարություն էին տարածել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության աջակցության վերաբերյալ՝ մասնավորապես շեշտելով, որ Կառավարության նախաձեռնած ծրագրով աջակցություն էին ստանում մինչև 2024-2025 ուսումնական տարի ընդունված ուսանողները, իսկ 2025-26 թթ․ ուստարում բուհեր ընդունված ուսանողները զրկված են աջակցության նման հնարավորությունից։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան