Փոխհատուցել ԼՂ-ից բռնի տեղահանված ու 2025-26 ուստարում բուհեր ընդունված ուսանողների ուսման վարձը․ մի շարք ՀԿ-ների հայտարարությունը

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մի շարք ՀԿ-ներ համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության աջակցության վերաբերյալ՝ մասնավորապես շեշտելով, որ Կառավարության նախաձեռնած ծրագրով աջակցություն էին ստանում մինչև 2024-2025 ուսումնական տարի ընդունված ուսանողները, իսկ 2025-26 թթ․ ուստարում բուհեր ընդունված ուսանողները զրկված են աջակցության նման հնարավորությունից։

«2023 թվականից ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագրեր՝ նպաստելու կրթության իրավունքի ապահովմանն ու վերջիններիս ինտեգրմանը։

ԼՂ-ից բռնի տեղահանված ու 2025-26 ուստարում բուհեր ընդունված ուսանողների վրա ուսման վարձի փոխհատուցման ծրագրերը չեն տարածվում

Այդ ծրագրերը աջակցում են մինչև 2024-2025 ուսումնական տարի ընդունված ուսանողներին։

2025-2026 ուսումնական տարում բուհեր ընդունված, բռնի տեղահանված ուսանողները, սակայն, զրկված են աջակցության նման հնարավորությունից, քանի որ այդ ծրագրերը նրանց վրա չեն տարածվում։ Ինչը խոչընդոտում է բռնի տեղահանված ուսանողների կրթության իրավունքի իրացմանն ու սոցիալական ինտեգրմանը։ Ավելին, հաշվի առնելով բռնի տեղահանված արցախցիների ընտանիքների սոցիալական վատ վիճակն ու պետական աջակցության ծրագրերի կրճատումները, այս ուսանողների կրթության իրավունքի ապահովումը սեփական միջոցներով դառնում է անհնարին, քանի որ վերջիններիս ընտանիքները չեն կարող ապահովել ուսման վարձերի վճարումը։

Հաշվի առնելով բռնի տեղահանված ուսանողների և նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական խոցելիությունը, կրթության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ մի խումբ կազմակերպություններով դիմել ենք ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով կատարել համապատասխան փոփոխություններ և  ընդառաջել 2025-2026 ուսումնական տարում ընդունված բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը։

Այս աջակցությունը կնպաստի ուսանողների կրթության շարունակականությանը, սոցիալական ինտեգրմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը։

Հայտարարության տեքստն ամբողջական՝ այստեղ»։