Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրենը նախազգուշացվել է, թող իր գործով զբաղվի. Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրենը նախազգուշացում է ստացել, թող զբաղվի իր գործով, այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Factor TV-ի դիտարկմանը, թե Կրթության մասին օրենքում ամրագրված է, որ ուսումնասկան հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելված է, բայց Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրենը կիսվել էր վարչապետի՝ «Վեհարանը կաթողիկոսից ազատելու մասին գրառմամբ»։

«Երևանի քաղաքապատետարանը պարզաբանել է, որ իրենք արել են համապատասխան ուսումնասիրություն և օրենքի հետ հակասություն չեն հայտնաբերել, նաև նախազգուշացրել են տնօրենին։ Նույնիսկ եթե որևէ բան իրավական հարթության մեջ կարող է այսպես մեկնաբանվել կամ այսպես չմեկնաբանվել, դա պետք չի անել։ Եվ ես կարծում եմ՝ դրա կարիքն ընդհանրապես չկա։ Հորդորում եմ մեր բոլոր տնօրեններին՝ զբաղվել իրենց գործով։ Ես ասում եմ՝ մեր տնօրեններից պահանջվում է զբաղվել իրենց գործով, այլ բան չունեմ ասելու»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ ուսումնական հաստատություններում քաղաքական ու կրոնական գործունեությունն արգելված է։ Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրություննեին նախաընտրական գործընթացներին ընդառաջ Ժաննա Անդրեասյանը նախազգուշացրեց դպրոցների տնօրեններին՝ չներգրավվել դրանցում։

«Հաշվի առնելով, որ առաջիկայում մեզ սպասվում են ընտրություններ, այս առիթն օգտագործելով՝ ուզում եմ հայտարարել, որ կրթության ոլորտի մարդիկ պետք է կրթական հաստատություններում զբաղվեն կրթության գործընթացով, և ցանկացած բան, որը խաթարելու է այս տրամաբանությունը, ստանալու է շատ խիստ հակազդեցություն, ընդհուպ մինչև այդ մարդկանց ազատումը», -զգուշացրեց ԿԳՄՍ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան