Եթե մնա ռեյտինգային համակարգը, կարո՞ղ է իշխանության որակը դրանից տուժել․ Մ․ Մելքումյանն՝ Արտակ Զեյնալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ի՞նչ է նշանակում՝ մենք գտնվում ենք ֆորսմաժորային իրավիճակում. Ազգային ժողովում արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Գնահատականը քաղաքական է, իսկ իրավական գնահատականն այն է, որ երկրում կա հակասահմանադրական իրավիճակ, բացակայում է կայուն քաղաքական մեծամասնությունը, և ԱԺ-ում այսօրվա տիրող իրավիճակը հենց դրա մասին է խոսում։ Երկրում կառավարում իրականացնելու համար բավական բարդ իրավիճակ է ստեղծվել, օր առաջ դա պետք է վերացնենք»,- ասաց Ա․ Զեյնալյանը։

Միքայել Մելքումյանն ի պատասխան նկատեց․«Եթե ընդունենք, որ այս օրենսգիրքը չանցնի, ի՞նչ է ստացվելու: Հին ընտրակարգի մնալու պարագայում,  ասենք ռեյտինգայինից կարո՞ղ է իշխանության որակը տուժել»։

Ի պատասխան ԱԺ փոխնախագահի հարցադրման՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «Այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք, ավելի նպաստավոր է ընտրական ինստիտուտի զարգացման համար, իսկ փոփոխությունները չընդունելու դեպքում գործադիր իշխանությունը հանձնառու է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց նկատմամբ վստահության ռեսուրսը կլինի մաքսիմալ, ինչպիսին  Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր»։

Մանրամասները՝ տեսանյութում։