Թուրքիան ամբողջ երկրում ռմբապաստարաններ կկառուցի

Լուրեր

04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
Բոլորը

Թուրքիան սկսել է ռմբապաստարաններ կառուցել բոլոր 81 նահանգներում։ Այս մասին Middle East Eye-ին հայտնել է ծրագրերին ծանոթ աղբյուրը։ Շինարարությունն իրականացնելու հանձնարարություն է տրվել Թուրքիայի բնակարանաշինության վարչությանը (TOKI):

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագիծը հաստատել է հունիսին կայացած կառավարության նիստի ժամանակ։ Այդ ժամանակ Իրանն ու Իսրայելը պատերազմի մեջ էին, Իսրայելն Իրանին օդային հարվածներ էր հասցնում, իսկ Թեհրանը պատասխանում էր բալիստիկ հրթիռներով։

Անցյալ ամիս Թուրքիայի ազգային հետախուզական ակադեմիայի կողմից Իրանի հետ Իսրայելի 12-օրյա պատերազմի վերաբերյալ պատրաստված զեկույցում առաջարկվել է, որ կառավարությունը ստեղծի վաղ նախազգուշացման համակարգեր և կառուցի լավ հագեցած ապաստարաններ: Զեկույցն առաջարկել է օգտագործել խոշոր քաղաքներում գտնվող մետրոյի ստորգետնյա կայարանները և միջոցներ ձեռնարկել՝ տարածաշրջանային հակամարտության դեպքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար։

Թուրք պաշտոնյաներին հատկապես զարմացրել է խոշոր քաղաքներում Իսրայելի կողմից ռմբապաստարանների լայն ցանցը, որը թույլ է տալիս քաղաքացիական անձանց ապաստան գտնել ռմբակոծությունների ժամանակ։

Թուրքական NTV հեռուստաալիքը հաղորդել է, որ նախաձեռնության նպատակն է «ստեղծել անվտանգ տարածքներ, որտեղ քաղաքացիական անձինք կարող են պաշտպանված լինել հնարավոր պատերազմների կամ աղետների», այդ թվում՝ միջուկային սպառնալիքների դեպքում։ Ըստ հեռուստաալիքի՝ Թուրքիան ներկայում չունի բավարար ապաստարանային ենթակառուցվածքներ, առկա կառույցները չեն բավարարում հիմնական պահանջները։

Քաղաքաշինության նախարարությունը նաև ուսումնասիրել է միջազգային օրինակներ, ինչպիսիք են Ճապոնիան և Շվեյցարիան, հաղորդում է NTV-ն՝ հավելելով, որ շինարարությունն արդեն սկսվել է որոշ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայում։

Լրատվամիջոցը նշում է, որ Թուրքիայի՝ 1987 թվականին ընդունված ապաստարանների մասին կանոնակարգը պահանջում է ապաստարաններ տեղակայել որոշակի քանակությամբ շենքերում։ Սակայն գործնականում կանոնակարգը հաճախ անտեսվել է, և շատ ապաստարանների տարածքներ օգտագործվել են որպես կայանատեղի կամ պահեստային տարածքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի