Թրամփը ՌԴ-ին սպառնացել է «տնտեսական պատերազմով»

Լուրեր

24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին սպառնացել է «տնտեսական պատերազմով», եթե իրեն չհաջողվի հասնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի դադարեցմանը։ Այս մասին գրում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Current time-ը։

«Դա չի լինի համաշխարհային պատերազմ, դա տնտեսական պատերազմ կլինի։ Դա վատ կլինի Ռուսաստանի համար, և ես դա չեմ ուզում»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակացույց ունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ երկկողմ բանակցություններին համաձայնվելու համար։
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր «մտադրությունները շատ լուրջ են»։

Թրամփը Պուտինի հետ հանդիպել է օգոստոսի 15-ին Ալյասկայում։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր  Զելենսկիի և Պուտինի երկկողմ հանդիպման մասին, սակայն մեկուկես շաբաթ անց հանդիպումը չի նշանակվել։ Հաղորդվել էր, որ այն կկայանա Անքորիջի բանակցություններից հետո երկու շաբաթվա ընթացքում։

ԱՄՆ նախագահը նշել է, որ կձգտի Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների անձնական հանդիպման, քանի որ «ցանկանում է, որ ամեն ինչ ավարտվի»։

Լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Պուտինը չի ստորագրի խաղաղության համաձայնագիր Զելենսկիի հետ, քանի որ նրան համարում է ոչ լեգիտիմ,  Թրամփը պատասխանել է. «Կարևոր չէ՝ ինչ են ասում։ Այդ ամենն անհեթեթություն է։ Նրանք բոլորը պարզապես խաղում են հանրության առաջ»։

Միաժամանակ, Դոնալդ Թրամփը հավելել է, որ Զելենսկին «նույնպես ամբողջովին անմեղ չէ» այն հարցում, որ խաղաղության  գործընթացում առաջընթաց չկա։

«Ես հիմա լավ հարաբերություններ ունեմ նրա հետ, բայց մենք բոլորովին այլ հարաբերություններ ունենք, քանի որ հիմա մենք Ուկրաինային ոչ մի գումար չենք վճարում»,- ասել է Թրամփը՝ անդրադառնալով գործարքին, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամները Կիևի համար ամերիկյան զենք են գնում։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆն էլ կառավարության նիստում հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի Ուկրաինայում պատերազմն ավարտել մինչև 2025 թվականի վերջը։ Ըստ նրա՝ այս շաբաթ ամերիկյան կողմը հանդիպումներ կկազմակերպի ինչպես ուկրաինական, այնպես էլ այլ հակամարտությունների կարգավորման հարցի շուրջ, այդ թվում՝ հիշատակելով Գազայի պատերազմը և Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի