«Զանգեզուրի անցումը» խաղաղության նախագիծ է․ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր չափում կստանա․ Էրդողան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոր քայլեր են ձեռնարկում տրանսպորտային ներդրումների ոլորտում։ Նա հիշեցրել է, որ օգոստոսի 22-ին հիմք է դրվել Հարավային Կովկասի համար ռազմավարական առումով կարևոր նախագծի, փոխանցում է Անադոլու գործակալությունը։

Էրդողանը նշել է՝ հպարտ են Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու շինարարության մեկնարկով, որը դուռ կբացի դեպի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»։ Թուրքիայի նախագահն ասել է, թե «Զանգեզուրի անցումը» խաղաղության նախագիծ է ամբողջ տարածաշրջանի համար։

«Նախագծի բոլոր տարրերի իրականացմամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր չափում կստանա»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ այս նախագծի հիմքը հանդիսացող 224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին կկառուցվի որպես երկկողմանի, էլեկտրաֆիկացված և ազդանշանային երկաթուղի։

Նախատեսվում է, որ դրանով տարեկան կտեղափոխվի 5,5 միլիոն ուղևոր և 15 միլիոն տոննա բեռ, և որ 2,4 միլիարդ եվրոյի նախագիծը շահագործման հանձնելով՝ Չինաստանից Մեծ Բրիտանիա միջազգային առևտրային երթուղին կդարձնի ավելի արդյունավետ։

«Նախագիծը նաև կմիացնի Կասպից և Միջերկրական ծովերի ավազանները՝ զգալի ներդրում ունենալով մեր Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի շրջանների արտադրական հզորությունների, արտահանման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործում: Մաղթում եմ հաջողություններ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծին, որը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում տեղի է ունեցել 224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու  հիմնարկեքի արարողությունը, որը Կարս քաղաքը կապելու է Նախիջևանի հետ։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, թե այն կդառնա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրանսպորտային համակարգի մաս։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ արձագանքել էր Ուրալօղլուի հայտարարությանը, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։ Նա նշել էր, որ ՀՀ տարածքում կարող են գործել և իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են ՀՀ Կառավարության կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի