Վարչապետը ներկա է գտնվել Ա. Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը

Լուրեր

20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:14
Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք դժվարին ժամանակներ, և ՀՀ-ն զգացել է Կանադայի աջակցությունը. նախագահը՝ դեսպանին
20.08.2026 | 19:00
Անի Ավետիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ. նա Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ է
20.08.2026 | 18:53
Telegram-յան ալիքների միջոցով թմրամիջոցներ իրացնողներ են հայտնաբերվել․ առգրավվել է ավելի քան 2,6 կգ մեթամֆետամին
20.08.2026 | 18:42
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
20.08.2026 | 18:27
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չի քանդվի․ այն գործարկվելու է որպես նոր տերմինալ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը․ հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Մարզադպրոցը կառուցվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Ա. Ազարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Պավել Քարտաշյանը, մարզիկներ:

«Մարզադպրոցի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 6.9 միլիարդ դրամ։ Բյուջեն ներառում է նոր մարզադպրոցի նախագիծը, շինարարական աշխատանքները, հեղինակային և տեխնիկական հսկողությունը, սպորտային սարքավորումները, ներքին հարդարանքը և ենթակառուցվածքների ձևավորումը։ Մարզադպրոցը կունենա հատուկ մարզատեսակների (գեղարվեստական մարմնամարզություն և ակրոբատիկա) մարզասրահ, ունիվերսալ մարզադահլիճ՝ տրիբունայով՝ 532 հանդիսատեսի համար, կենցաղային տարածքներ, հանդերձարաններ և սանհանգույցներ, վարչական և սպասարկման տարածքներ, ավտոկայանատեղի՝ 88 մեքենայի համար, տեխնիկական տարածք, գույքի պահեստներ և արհեստանոց, ջեռուցման և օդափոխության համակարգ՝ առանձին սենյակների համար կարգավորումներով»,- ասված է հաղորդագրությունում։

Նախատեսվում է մարզադպրոցի շինաշխատանքներն ավարտին հասցնել 2026թ․ նոյեմբերին։

Նոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն։ Համալիրում հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը և հեղինակությունը մարմնամարզության և սպորտի աշխարհում։

Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։