Իսրայելը հարվածել է Գազայի Նասեր հիվանդանոցին․ առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ լրագրողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գազայի հատվածում Նասեր հիվանդանոցի վրա Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ չորս լրագրող, որոնցից մեկն աշխատում էր Reuters-ի համար։ Այս մասին հայտնել են պաղեստինյան առողջապահության ոլորտի պաշտոնյաները, փոխանցում է Reuters գործակալությունը։

Պաշտոնյաները հայտնել են, որ առաջին հարվածի ժամանակ զոհվել է օպերատոր Հուսամ ալ-Մասրին, որը պայմանագրային հիմունքներով աշխատում էր Reuters-ի համար: Լուսանկարիչ Հաթեմ Խալեդը, որը նույնպես աշխատում էր  Reuters-ի հետ, վիրավորվել է երկրորդ հարվածի ժամանակ։

Իսրայելի բանակը և վարչապետի գրասենյակը դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել հարվածների վերաբերյալ։

Ականատեսները պատմել են, որ երկրորդ հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փրկարարները, լրագրողներն ու այլ մարդիկ շտապել են առաջին հարձակման վայր։ Հիվանդանոցից Reuters-ի համար Մասրիի ապահոված ուղիղ եթերը հանկարծակի ընդհատվել է առաջին հարվածի ժամանակ։

Գազայի առողջապահության իշխանությունները նշել են զոհված ևս երեք լրագրողի անուններ՝ Մարիամ Աբու Դագգա, Մոհամմեդ Սալամա (Al Jazeera) և Մոազ Աբու Թահա (NBC)։ Զոհվածների թվում նաև փրկարար կա։

Պաղեստինյան լրագրողների սինդիկատի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում զոհվել է ավելի քան 240 պաղեստինցի լրագրող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի