Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Լուրեր

25.08.2026 | 21:32
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարգում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին և նրա վերաբերմունքը ԱՄՆ ազգային շահերի նկատմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարգանքով է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա գնահատում է այն, թե որքան ուշադիր է Դոնալդ Թրամփը մոտենում Միացյալ Նահանգների ազգային շահերին, կենտրոնանում է ժողովրդի շահերի, բարեկեցության և պատմական ժառանգության պաշտպանության վրա»,-ասել է նախարարը NBC ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, Լավրովը վստահություն է հայտնել, որ Թրամփը ևս հարգում է Պուտինի դիրքորոշումը՝ ռուսական շահերը պաշտպանելու հարցում։

«Ես կասկած չունեմ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարգում է Ռուսաստանի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի նման վերաբերմունքը Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանությանը, ռուսաստանցի քաղաքացիների հիմնարար շահերին, ներառյալ՝ ազգ լինելու իրավունքը, որը ունի հարուստ պատմություն, ավանդույթներ և, եթե կուզեք, պարտավորություն՝ աջակցելու նրանց, ովքեր կիսում են ռուսաց լեզվի և, եթե կուզեք, ռուսական աշխարհի արժեքները»,-նշել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է Պուտինին հրավիրել ԱՄՆ-ում 2026 թվականին անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Նա նաև լրագրողներին ցույց էր տվել Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում արված լուսանկարը Ռուսաստանի ղեկավարի հետ՝ ընդգծելով, որ Պուտինը լուսանկարում «լավ է ստացվել», իսկ ինքը՝ «նորմալ»։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել էին ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։ Երկու ղեկավարներն էլ դրական էին գնահատել հանդիպումը։ Պուտինը գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, որ հնարավոր է հասնել Ուկրաինայում հակամարտության ավարտին և շեշտել էր, որ Ռուսաստանի Դաշնությունն շահագրգռված է, որպեսզի կարգավորումը երկարաժամկետ բնույթ կրի։

Իսկ Թրամփը, իր հերթին, պարզաբանել էր, որ իրեն և Պուտինին հաջողվել է համաձայնեցնել ուկրաինական խնդիրների «շատ կետեր», սակայն մի շարք հարցերում դեռևս չկա պայմանավորվածություն։ Նույն օրը նա հարցազրույց էր տվել Fox News-ին, որտեղ ասել էր, որ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը այժմ կախված է Վլադիմիր Զելենսկուց։