ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 4 միլիարդ եվրո է տրամադրել՝ Անկախության օրվա կապակցությամբ

Լուրեր

04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
Բոլորը

Եվրոպական միությունը Ուկրաինային է փոխանցել 4,05 միլիարդ եվրո՝ երկրի 34-րդ Անկախության օրվա նախօրեին, որը նշվում է օգոստոսի 24-ին։ Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

«Այս նոր ֆինանսավորումը ընդգծում է մեր հանձնառությունը ոչ միայն Ուկրաինայի վերականգնմանը, այլև նրա ապագային՝ որպես ինքնիշխան և ժողովրդավարական երկրի», -նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ինչպես ընդգծել է Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն, 3,05 միլիարդ եվրոն տրամադրվել է Ukraine Facility ծրագրի շրջանակում՝ Ուկրաինայի վերականգնման համար, իսկ ևս 1 միլիարդ եվրոն՝ ERA Loans նախաձեռնության շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։

«Այս աջակցությունը ուժեղացնում է ինչպես պետական բյուջեն, այնպես էլ վերականգնման գործընթացը։ Շնորհակալություն եվրոպական գործընկերներին»,-գրել է Սվիրիդենկոն իր Telegram-ալիքում։

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի ամբողջամասշտաբ ներխուժումից հետո՝ 2022 թվականից ի վեր, ԵՄ-ն և նրա անդամ պետությունները Ուկրաինային ընդհանուր առմամբ տրամադրել են 168,9 միլիարդ եվրո՝ հումանիտար, ֆինանսական և ռազմական օգնության ձևով։