Ռուբիոն գլխավորել է անվտանգության երաշխիքներ մշակող հանձնաժողովը. Axios

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպական երկրները համատեղ հանձնաժողով են ստեղծել, որը կմշակի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման առաջարկ, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Axios-ի երկու իրազեկ աղբյուրներին:

Այն գլխավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որին մասնակցում են ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Ուկրաինայից և եվրոպական երկրներից։

«Առաջիկա օրերին բոլորը գիշեր-ցերեկ կաշխատեն անվտանգության երաշխիքների վրա։ Գուցե շաբաթվա վերջին մենք հստակ ճարտարապետություն ունենանք»,- պարբերականին պատմել է ուկրաինացի պաշտոնյան։

Անվտանգության երաշխիքները, ըստ Axios-ի, դարձել են Վաշինգտոնում բանակցությունների գլխավոր թեման։

Երբ Դոնալդ Թրամփը Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ զրույցից հետո զանգահարել է Վլադիմիր Պուտինին, ըստ պարբերականի, նա Ռուսաստանի նախագահին կոչ է արել «իրատես լինել» և հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ տարածքային հարցերը քննարկելու համար: