Երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ դոլարի հասցնելը բավականին հասանելի է. Իրանի նախագահ

Լուրեր

01.04.2026 | 14:51
Կատարը պնդում է՝ իրանական հրթիռն իր տարածքում լցանավի է հարվածել․ Ծոցի երկրները շարունակում են հարձակումների ենթարկվել
01.04.2026 | 14:42
Ապրիլին ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր մինչև 1 աստիճան
01.04.2026 | 14:33
Մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը՝ արդեն իսկ բարձրացված չափերով․ ԱՍՀՆ
01.04.2026 | 14:25
Ընկերությունը թաքցրել է շրջանառությունը․ պետությանը վերադարձվել է 200 մլն դրամ
01.04.2026 | 14:16
Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄԷ-ի տարածք. Emirates Airlines-ի հայտարարությունը
01.04.2026 | 14:13
Հայ պատանի ըմբիշները 16 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
01.04.2026 | 14:09
Բեյրութի շրջանում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել
01.04.2026 | 14:04
Բանակցություններից հետո Պուտինն ու Փաշինյանը կշարունակեն շփումը աշխատանքային նախաճաշի շուրջ
01.04.2026 | 13:59
Transfermarkt-ը տրանսֆերային գին է սահմանել Ֆինն Գերագուսյանի համար
01.04.2026 | 13:51
Մանուկ Սուքիասյանը թիվ 94 մանկապարտեզի տնօրենի հետ զրույցից մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը
01.04.2026 | 13:40
Ադրբեջանի կողմից որևէ նոր ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է մնալ զրոյական․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:34
Մեկնարկել է 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացը
01.04.2026 | 13:25
Ձևական մասնակցություն ու անտեսված առաջարկներ․ ՔՀԿ-ների գլխավոր մարտահրավերները՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցում
01.04.2026 | 13:17
ԱՄԷ-ն պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին՝ ուժով բացել Հորմուզի նեղուցը. WSJ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումների և գործընկերային կապերի հաստատումը։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«ԻԻՀ մեծարգո՛ նախագահ Փեզեշքիան,
Հարգելի՛ գործընկեր,
Հարգելի՛ ներկաներ,

Սիրով ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցության առիթով: Ուզում եմ ընդգծել, որ երկու բարեկամ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում տնտեսական հարաբերությունները և դրանց զարգացումը կարևոր նշանակություն ունեն:

Այս համատեքստում ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների կառավարությունների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունները ստեղծում են անհրաժեշտ միջավայր՝ Հայաստանի և Իրանի գործարարների միջև համագործակցությունը խթանելու համար: Այսօր նախագահ Փեզեշքիանի և իմ կողմից ստորագրված հայտարարությամբ վերահաստատել ենք մեր նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ և ապա՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի: Իհարկե, եթե հաջողվեր միանգամից 3 դարձնել, այդպես կանեինք, բայց անխուսափելիորեն պետք է սկզբից 1 մլրդ դարձնենք, հետո նոր՝ 3: Եվ այս թիրախներին հասնելու համար կարևորագույն դերը վերապահված է հենց գործարար համայնքի ներկայացուցիչներին:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում: Նախորդ տարի այն կազմել է 748 միլիոն դոլար՝ աճելով գրեթե 6 տոկոսով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 346 միլիոնի, ինչը նույնպես վկայում է կայուն առաջընթացի մասին։

Մենք տեսնում ենք ներմուծման ոլորտում տարեցտարի բարձրացող մի նշաձող. միայն այս տարվա առաջին վեց ամսում ներմուծումն Իրանից աճել է ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով 300 միլիոն դոլարի: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, չնայած որոշակի նվազմանը, շարունակում է ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը, գյուղմթերքը։ Սա հենց այն հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք ոչ միայն առևտուր, այլև համատեղ արտադրություն, և փոխշահավետ ավելացված արժեք ստեղծենք:

Այս համատեքստում կարևոր եմ համարում միջսահմանային ենթակառուցվածքների զարգացումը՝ էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում։ Սա ամբողջությամբ համահունչ է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչմանը, գոհունակությամբ պիտի արձանագրեմ, որ ներգրավված են նաև իրանական ընկերությունները, մասնավորապես՝ իրանական ընկերությունն է իրականացնում Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունը:

«Խաղաղության խաչմերուկը» միտված է հավելյալ փոխկապակցվածություններ ստեղծել Հյուսիսի և Հարավի, Արևելքի և Արևմուտքի միջև: Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական դիրքը և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիան՝ Հայաստանը կարող է իրանցիների համար դարպաս հանդիսանալ ինչպես դեպի ԵԱՏՄ, այնպես էլ դեպի Եվրամիության անդամ երկրներ:

Հարգելի՛ ներկաներ,

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ համոզմունք հայտնել, որ այսօրվա համաժողովը արգասաբեր կլինի գործարար կապերի ամրապնդման և նոր համագործակցությունների հաստատման համար: Հաջողություն եմ մաղթում գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին»:

Մասուդ Փեզեշքիանն իր խոսքում նշել է, որ այսօրվա քննարկումների հիմնական նպատակներից էր նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնմանը և առկա խնդիրների ու խոչընդոտների վերացմանը, որոնք կհանդիպեն ներդրողների, արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալողների ճանապարհին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել բոլոր այն ոլորտների առումով, որոնց անդրադարձել են քննարկումների ընթացքում՝ ներդրողների և առևտրի ոլորտի ներկայացուցիչների համար համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով:

Ըստ Մասուդ Փեզեշքիանի՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ դոլարի հասցնելը բավականին հասանելի է և այդ համատեքստում ընդգծել է երկու երկրների կառավարությունների ջանքերը՝ այդ գործընթացն ավելի հարթ իրականացնելու ճանապարհին: «Մնացածն արդեն կախված է ձեզանից, արտադրողներից, ներդրումներ կատարողներից և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներից, եթե դուք ավելի մեծ նպատակներ սահմանեք, ապա ավելի մեծ աշխատանքներ կիրականացնեք»,- ասել է ԻԻՀ նախագահը:

Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, Նիկոլ Փաշինյանից՝ փոխըմբռնման մթնոլորտում հարցերը քննարկելու համար և ընդգծել, որ այն կնպաստի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը: