Եկատերինբուրգում թոշակառուն 1 տարի 2 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ Ստալինին «մարդասպան և բռնապետ» անվանելու համար

Լուրեր

24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Բոլորը

Սվերդլովսկի մարզային դատարանը Ցեմենտնի գյուղի 75-ամյա բնակիչ Նիկոլայ Դոլգուշինին դատապարտել է 1 տարի 2 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման՝ «համացանցում նացիզմի վերականգնման» գործով (Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածի 2-րդ մասի «բ» կետ), գրում է Mediazona-ն։

SOTAvision-ի փոխանցմամբ՝ գործը հարուցվել է երկու մեկնաբանությունների պատճառով՝ 2023 թվականի սեպտեմբերին արված «Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսել է բռնապետ և մարդասպան Ստալինը» և 2024 թվականի փետրվարին արված «Դու ստում ես, ռուս խոզ, մարդասպան և բռնապետ Ստալինը պատերազմ հայտարարեց խաղաղ Լեհաստանին» գրառումների համար։

Դոլգուշինը յուրաքանչյուր մեկնաբանությանը կցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի և Լեհաստանի օկուպացիայի պատմական ժամանակագրությամբ տեսանյութ։

Նրա գրառումները 2024 թվականի օգոստոսին նկատել է Ներքին գործերի նախարարության ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոնի («Ե» կենտրոն) աշխատակիցը, և 2025 թվականի մարտին թոշակառուի դեմ քրեական գործ է հարուցվել։

Նիկոլայ Դոլգուշինը չի ընդունել մեղքը։ Նա հայտարարել է, որ ինքը չի արել այդ գրառումները և ենթադրում է, որ «Օդնոկլասնիկի» իր էջը կարող էին կոտրել։

Ըստ աղբյուրի՝ այս տարվա մայիսին թոշակառուին տուգանել են 30 հազար ռուբլու չափով վարչական գործով՝ նույն սոցիալական ցանցում գրառումների պատճառով ռուսական բանակը «վարկաբեկելու» համար։ Տղամարդն այն ժամանակ նույնպես ասել է, որ սոցցանցի իր էջը, հավանաբար, կոտրել են։ Դատարանը նրան մեկուկես տարի արգելել է օգտվել համացանցից և պարտավորեցրել գրանցվել հոգեբուժական կլինիկայում և ամբուլատոր բուժում անցնել։